Հայաստանում վավերագրական ֆիլմերի միամսյակը կմեկնարկի 2015թ. նոյեմբերի 6-ին

Նոյեմբեր ամսվա ընթացքում ողջ աշխարհում անց է կացվելու Վավերագրական ֆիլմերի միամսյակ, որը կազմակերպել է Images en Bibliothèque ասոցիացիան Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ և Ֆրանսիայի Մշակույթի և հեռահաղորդակցության նախարարության օժանդակությամբ:
Այս միջոցառման նպատակը ոչ միայն վավերագրական ֆիլմերի տարածումն է, այլև վավերագրական կինոյի գեղարվեստական և մշակութային բազմազանությունը հանրամատչելի դարձնելը, ինչպես նաև նրա աշխարհընկալման կարևորությունը ներկայացնելը:.

Ֆրանսիայի դեսպանության գործընկերությամբ, 2015թ. նոյեմբերի 6-ից 20-ը, Երևանի բազմաթիվ մշակութային օջախներում կներկայացվի վավերագրական ֆիլմերի հարուստ ծրագիր:
Հայաստանի Ալիանս ֆրանսեզում, ԼՈՖԹ-ում և Թումոյում կցուցադրվի 13 վավերագրական ֆիլմ:

Շաբաթը կսկսվի Ալիանս ֆրանսեզում «La Cour de Babel» ֆիլմի ցուցադրությամբ, որին կհաջորդի քննարկում Civic Forum միջազգային կազմակերպության կամավոր՝ Ժյուլիեն Լըկուրտիեի ղեկավարությամբ:
Թումոյում, « Les héritiers » ֆիլմի ցուցադրումից հետո քննարկումը կվարի կինոյի ֆակուլտետի շրջանարտ Դավիթ Ավագյանը:
Նոյեմբերի 14-ին ներկայացվող անիմացիոն ֆիլմերի շարքը կմեկնաբանի Թումո կենտրոնի անիմացիայի գծով մասնագետը: .

Ծրագիր

  • Նոյեմբերի 6, ուրբաթ - ժ.17.00 – Հայաստանի Ալիանս ֆրանսեզ . Ժյուլի Բերտուչելիի La Cour de Babel ֆիլմը (89 րոպե)
  • Նոյեմբերի 10, երեքշաբթի - ժ.17.00 - ԼՈՖԹ . Դավիդ Անդրեի Chante ton bac d’abord ֆիլմը (82 րոպե)
  • Նոյեմբերի 12, հինգշաբթի - ժ.17.00 - ԼՈՖԹ . Կլաուս Դրեքսելի Au bord du monde ֆիլմը (98 րոպե)
  • Նոյեմբերի 13, ուրբաթ - ժ.19.30 – Թումո . Մարի-Կաստիյ Մանսիոն-Շաառի Les Héritiers ֆիլմը (105րոպե)
  • Նոյեմբերի 14, շաբաթ - ժ.15.00 - Թումո :
    - Մարի-Ժո-Լոնի, Սաբին Ալարի և Ռեմի Դյումայի Mustapha et la clématite ֆիլմը (3 րոպե)
    - Մարի-Ժո-Լոնի, Սաբին Ալարի և Ռեմի Դյումայի Nadira et la mauve ֆիլմը (3 րոպե)
    - Անժել Շիոդոյի La Sole entre l’eau et le sable ֆիլմը (15 րոպե)
    - Էլզա Դյուհամելի Les Pieds verts ֆիլմը (4 րոպե)
    - Էլզա Դյուհամելի Miniyamba ֆիլմը (4 րոպե)
    - Մաթիլդ Վաշետի LWAS ֆիլմը (2 րոպե)
    - Կարոլին Ատիա Լարիվիերի Pinchaque, le tapir colombien ֆիլմը (5 րոպե)
    - Ֆլորանս Միելի Au 1er dimanche d’août ֆիլմը (11 րոպե)
  • Նոյեմբերի 20, ուրբաթ - ժ.17.00 – Հայաստանի Ալիանս ֆրանսեզ .Կլոդին Բորիի և Պատրիս Շանյարի Les règles du jeu ֆիլմը (106 րոպե)

Մուտքն ազատ է (տեղերի առկայության դեպքում)

Լրացուցիչ տեղեկություններ՝ www.moisdudoc.com ou encore le livret en ligne.

Բոլոր ֆիլմերը անգլերեն ենթագրերով են :

տպագրված ... 06/11/2015

Էջի սկիզբ