Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպատիեի հարցազրույցը «Արմենպրես» լրատվական գործակալությանը

1. Հարգելի դեսպան, նախ շնորհակալություն հարցազրույցի առաջարկը չմերժելու համար: Ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում: Ի՞նչ հետաքրքրական նորույթ եք բացահայտել Ձեզ համար եւ ինչպե՞ս կբնութագրեք հայերին:

Մի քանի ամիս է ինչ Հայաստնում եմ և արդեն իսկ ինձ լավ եմ զգում այստեղ: Հայերը ջերմ ընդունելություն են ցուց տվել և ամեն օր փաստում եմ մեր երկրների միջև եղած կապերի կարևորությունը : Սկսել եմ բացահայտել քաղաքամայրը, թեև շատ անգամ դահուկ քշելու համար եղել եմ Ծաղկաձորում, անցյալ շաբաթ եղա Արարատյան հարթավայրում, նախատեսում եմ առաջիկա ամիսներին այցելել տարբեր վայրեր: Հյուրընկալությունից զատ, իմ կարծիքով, հայերն ամուր կապված են իրենց արժեքներին, մշակույթին և պատմությանը, որով էլ պայմանավորված է նրանց՝ հատկապես հավաստի զրուցակից լինելը և ում հետ շփումները հարստացնող են :

2. Որոնք են լինելու ձեր դիվանագիտական գործունեության առաջնահերթությունները: Հայ-ֆրանսիական հարաբերություններում ո՞ր հարցերին եք առավել ուշադրություն դարձնելու:

Դիվանագիտական իմ գործունեության գերակայությունը հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն է: Անգամ եթե Հայաստանում արվող ներդրումների թվով Ֆրանսիան գրավում է երկրորդ հորիզոնականը, 2014-ի արտաքին առևտրի ցուցանիշը շատ քիչ է գերացանցում 60 միլիոն եվրոյի շեմը : Կցանկանայի, ար մեր երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները դառնան նույքան ամուր, ինչպիսք մեր քաղաքական հարաբերություններն են : Եթե ֆրանսիական ընկերությունները գտնեն իրենց հասանելիք տեղը, ապա դրա առաջին շահառուն կլինի հայ սպառողը, ինչպես օրինակ Օրանժի և Կարֆուրի պարագայում : Ենթակառուցվածքների տեսանկյունից, ոլորտ որտեղ կառավարությունը և մասնավորապես քաղաքային իշխանությունները արդիականացման հավակնոտ ծրագրեր են ձեռնարկել, Ֆրանսիական ընկերություններն օժտված են համաշխարհային ճանաչում վայելող մեծ փորձառությամբ: Իմ աշխատանքն է հավաստիացնել հայերին, որ « Ֆրանսիա » մակնիշը որակական առումով հարմարավետություն և հանգստություն կհաղորդեր կարևոր այնպիսի կենսապայմանների բարելավմանը, ինչպիսիք են հասարակական տրանսպորտը, առողջապահությունը կամ աղբահանումը :

3. 2015թ. յուրահատուկ կարեւորության տարի է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար: Ինչպես գիտեք այս տարի հայերը կոգեկոչեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ո՞րն է ձեր պատգամը ուղղված հայ ժողովրդին:

Իմ զորակցությունն եմ հավաստում մի ազգի, որին պատմության ընթացքում ողբերգական շատ պահեր են բաժին հասել և որոնց թվում հատկապես առանձին տեղ է զբաղեցնում Ցեղասպանությունը : Նախագահ Օլանդի սույն թվականի ապրիլի 24-ի այցը ոգեկոչման նկատմամբ Ֆրանսիայի ցուցաբերած լավագույն առհավատչյան է :

4. Դեռեւս նախորդ տարի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ ապրիլի 24-ին այցելելու է Ծիծեռնակաբերդ: Դուք ունե՞ք տեղեկություն, ովքեր են լինելու պարոն Օլանդի գլխավորած պատվիրակության կազմում:

Այս պահին, 120 հոգուց բաղկացած պատվիրակության կազմը դեռ որոշված չէ: Կարող եմ միայն ասել, որ Նախագահին ուղեկցող հեղինակավոր պատվիրակութան մեջ ընդգրկված են լինելու Հայաստանի հետ յուրահատուկ կապ ունեցող ակնառու դեմքեր,գործիչներ :

5. Հարգելի դեսպան, ցեղասպանությունները կշարունակվեն այնքան, քանի դեռ դրանք չեն դատապարտվել եւ հանցագործները պատիժ չեն կրել: Ցավոք, Հայոց ցեղասպանությունը դեռեւս լիարժեք կերպով չի ճանաչվել: Որպես Եվրամիության կարեւորագույն պետություն, ո՞րն է Ֆրանսիայի կոչը ուղղված ԵՄ անդամ գործընկեր պետություններին եւ Թուրքիային:

Ինչպես գիտեք, այդ հարցի առնչությամբ միջազգային հաստատություններում Հայաստանը հանձինս Ֆրանսիայի ունի հավատարիմ դաշնակից : Զուգահեռաբար, Ֆրանսիան կանոնովորապես կոչ է անում Թուրքիային առերեսվել սեփական պատմության իր այդ էջի հետ : Ոչ մի ազգ չի կարող հպարտանալ իր պատմության ողջ ընթացքում դրսևորած օրինակելի վարքագծով : Իր հերթին Ֆրանսիային էլ, թեև երկար քննարկումներից հետո, սակայն վճռականորեն, հաջողվեց ընդունել հրեաների տեղահանմանը կամ գաղութարարության ժամանակաշրջանի որոշ դրվագների հարցում իր բաժին պատասխանատվությունը : Այլ համատեքստերում, այլ ազգեր, որոնց հզորությունը ոչ ոք չի վիճարկում, ընդունել են, որ իրենք ևս ունեցել են սեփական պատմության մութ պահեր:

6. Ո՞ր փուլում է գտնվում Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի մշակումը: Հնարավո՞ր է, որ օրինագիծը Ֆրանսիայի Սենատում ներկայացվի մինչեւ ապրիլի 24-ը:

2012-ին Ֆրանսիայի Խորհդարանն ընդունեց Հայոց Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծ, սակայն այն մերժվեց Սահմանադրական խորհրդի կողմից խոսքի և հաղորդակցության ազատությանը վնասող շարժառիթով : Անցյալ տարի Հանրապետության Նախագահը հանձնարարեց կառավարությանը պատրաստել նոր՝ իրավաբանորեն անհերքելի օրինագիծ: Այսօրվա դրությամբ այս փուլում ենք:

7. Ֆրանսիան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդման ջատագովներից է եւ Ֆրանսիայի առաջին դեմքերը բազմիցս խոսել են այդ հարաբերությունների կարեւորության մասին: Ի՞նչ ակնկալիք ունի Ֆրանսիան մայիսին Ռիգայում կայանալիք ԱԼԳ երկրների գագաթնաժողովից:

Եվրամիությունում Ֆրանսիան Հայաստանի կողքին է և գործի կդնի իր ողջ ազդեցությունը Ռիգայի գագաթնաժողովում հավակնոտ ճանապարհային քարտեզ սահմանելու համար: Ֆրանսիան կարծում է, որ միաժամանակ իր հարևան երկրների և արևմտյան բազմաթիվ գործընկերների հետ ունեցած հարաբերություններն ուժեղացնում են Հայաստանին: Այդուհանդերձ, հավակնություն չցուցաբերել Ռիգայում կնշանակի Հայաստանին զրկել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության բազմաթիվ նպաստավոր առիթներից: Նման արդյունքի հասնելը Ռիգայում ենթադրում է ոչ միայն Հայաստան-ԵՄ, այլև Հայաստանի և ԵՄ յուրաքանչյուր անդամ երկրի միջև խորհրդակցությունների վերջնամշակում, հաշվի առնելով այն, որ որոշում կայացնելիս հաշվի է առնվում ԵՄ 28 պետություներից յուրաքանչյուրի դիրքորոշումը:

8. Տարեսկզբից հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին լարվածությունը չի թուլանում: Թեպետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ուղերձ են հղում, այցելություն կատարում տարածաշրջան, սակայն դա կարծես թե էական արդյունք չի տալիս, քանի որ սահմանին կրակոցները չեն դադարում: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:

Դիտորդներից շատերի պես, ես ևս անհանագստացած եմ հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծում լարվածությամբ: Ֆրանսիան ջանք չի խնայում, որպեսզի նախագահներ Սարգսյանի և Ալիևի՝ Փարիզում կայացած և Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի վերջերս գործադրած ջանքերից հետո իրավիճակը չվատթարանա : Այս հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում մեծ ներգրավվածություն է ցուցաբերում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը: Մենք համոզված ենք, որ բանակցված լուծումը և մադրիդյան երեք հիմնարար սկզբունքների վրա հիմնված գլոբալ պայմանագիրը պետք է շարունակ նախատեսելի լինեն: Ստատուս քվոն անընդունելի է:

9. Չե՞ք կարծում, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կողմերը փակուղային իրավիճակում են հայտնվել:

Մինսկի խմբի համանախագահությունը կոչված է խաղաղ լուծումներ գտնել հակամարտող կողմերի և տարածաշրջանային այլ դերակատարների հետ հանդիպումների միջոցով : Նկատի ունենալով հարյուրամյակի և աշխարհաքաղաքական համատեքստերը, երևի թե չափազանց շատ են լարվածությունները, կարճ ժամկետում նպաստավոր ելք նախատեսելու համար, սակայն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ մեր միջնորդության շրջանակներում շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ : Բայց, ինչպես վերջերս Եվրանեսթի խորհրդարանականների հանդիպմանը նշեց Նախագահ Սարգսյանը, այս հակամարտության կարգավորման բանալին նախ և ամենից առաջ գտնվում է Երևանում և Բաքվում : Մենք միայն միջնորդներ ենք:

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ