Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում նշվեց Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրը [fr]
2019թ. նոյեմբերի 28-ին առաջին անգամ նշվեց Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը նշեց այդ օրը միավորելով հանրապետության բոլոր դպրոցների, քոլեջների և համալսարանների ֆրանսերենի ուսուցիչներին, ինչպես նաև այն ասոցիացիաների և լեզվի կենտրոնների դերակատարներին, ովքեր նպաստում են ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի տարածմանը Հայաստանում:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը նշեց այդ օրը միավորելով Հանրապետության բոլոր դպրոցների, քոլեջների և համալսարանների ֆրանսերենի ուսուցիչներին, ինչպես նաև այն ասոցիացիաների և լեզվի կենտրոնների դերակատարներին, ովքեր նպաստում են ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի տարածմանը Հայաստանում:
Միջոցառման ընթացքում դեսպանությունը ուսուցիչներին ներկայացրեց Ֆրանսիական ինստիտուտի կողմից մշակված ֆրանսերենի դասավանդման նոր գործիքները, մասնավորապես ՝ France Education հարթակը, որը գործարկվել է 2019 թվականի հոկտեմբերին և IfProfցանցը: Ֆրանսերեն դասավանդող կամավորները նույնպես հրավիրված էին դեսպանության կողմից կազմակերպված փորձի փոխանակմանը և աշխատանքային ժողովին:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը իր խոսքում հիշեցրեց, որ Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրը ստեղծվել է Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի՝ ֆրանսերենի առաջխաղացման ռազմավարության շրջանակներում, աշխարհում ֆրանսերենի տեղը և դերը կարևորելու նպատակով:
Դեսպանը, ով առավոտյան այցելել էր Արմավիրի մի դպրոց, իսկ նախօրեին՝ ֆրանսերենի դասավանդմամբ դպրոցական հաստատություններ Սպիտակում և Վանաձորում, բարձր գնահատեց ուսուցիչների կողմից Հայաստանի բոլոր մարզերում ֆրանսերենը խթանելու ուղղությամբ տարվող ամենօրյա աշխատանքը, որը երբեմն իրականացվում է դժվար պայմաններում: Նա ողջունեց դեսպանության կողմից այս տարվա հունիսի 24-ից 28-ը կազմակերպված Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչների ազգային համաժողովի հաջողությունը, որին մասնակցել էր 110 ուսուցիչ, և որն ուղեկցվել էր ուսուցողական սեմինարներով:
Դեսպանը կոչ արեց ֆրանսերենի ուսուցիչների ստեղծել ցանց և նոր լիցքեր հաղորդել ֆրանսերենի ուսուցիչների հայկական ասոցիացիային :
Ուսուցիչների հանձնառությունը խրախուսելու համար, Ֆրանսիայի դեսպանը չորս կրթաթոշակ հանձնեց Գյումրու, Իջեվանի, Սպիտակի և Լեռնանիստի ուսուցիչներին, ովքեր շուտով Ֆրանսիայում կանցնեն վերապատրաստման դասընթացներ :