Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը միանում է սեպտեմբերի 26-ին և 27-ին կայանալիք Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերին : [fr]

JPEG

Արդեն երկրորդ տարին է, Ֆրանսիայի դեսպանությունը աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարության այս նախաձեռնությանը, որն այս տարի, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում, նվիրված է «Հիշողության ժառանգություն» թեմային :

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 26-ին և կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Երևանի և ողջ երկրի բազմաթիվ թանգարանների և մշակութային կենտրոնների մուտքն ազատ կլինի : Կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ: Մասնակից մշակութային հաստատությունների կատալոգը հրատարակվել է Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ, ի նպաստ մշակութային տուրիզմի խթանման :

տպագրված ... 06/10/2015

Էջի սկիզբ