Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին շնորհվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հոբելյանական մեդալը [fr]

JPEG - 70.5 ko
Le directeur du festival, M. Harutyun Khachatryan, accompagné par Mme Susanna Harutyunyan et M. Mikayel Stamboltsyan, respectivement directrice artistique et directeur programme du festival, a remis à l’Ambassadeur la médaille d’honneur du festival.

Երևանյան հեղինակավոր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նախագահը, հունվարի 15-ին Կինոփառատոնի պատվո մեդալ հանձնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, պարոն Անրի Ռենոյին: Պարգևը շնորհվել է ի երախտագիտւթյուն այն աջակցության , որ Ֆրանսիայի դեսպանությունը ցուցաբերել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին՝ նրա ստեղծման առաջին օրերից: Այս տարի, փառատոնը տոնում է իր տասնամյակը : Դեսպանը հիշեցրեց, որ Ֆրանսիան, բացի «Ոսկե ծիրան» փառատոնից, կշարուակի իր աջակցությունը բերել հայկական կինեմատոգրաֆիայի ոլորտին՝ մասնավորապես երիտասարդ և դինամիկ «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմի փառատոնին, ինչպես նաև կին ռեժիսորների «Կին» միջազգային կինոփառատոնին :

JPEG - 63.5 ko
L’Ambassadeur de France en Arménie, M. Henri Reynaud, félicité par président du festival de l’Abricot d’Or.
JPEG - 62.6 ko
A l’approche de son 10ème anniversaire, l’Abricot d’Or a tenu à saluer le soutien constant que l’Ambassade de France lui a apporté ces dernières années.

Դեսպանը հայտարարեց, որ Հայկական Ալիանս Ֆրանսեզի հետ համատեղ, Ֆրանսիայի դեսպանության կողմից կազմակերպվող կինոսեանսները 2014թվականին կշարունակվեն : Այս տարի, «Ֆրանսիական կինոյի հինգշաբթիներ», «Վավերագրական կինոյի ամիս», ինչպես նաև Ալիանս Ֆրանսեզի կինոակումբ շարքերը թույլ տվեցին հայ հանդիսատեսին բացահայտել ֆրանսիական կինոյի ընդգրկուն շրջանակ՝ սկսած երեխաների համար անիմացիոն ֆիլմերից, ֆրանսիական դասական կատակերգություններից մինչև Կաննի փառատոնում մրցանակ ստացած դրամա :

JPEG - 44.3 ko
L’ambassadeur interviewé par Mlle. Siranouch Mouradian, de la télévision publique.
JPEG - 47.7 ko
Evocation des futurs projets en matière de cinéma

Մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել՝
- Ալիանս Ֆրանսեզի կինոակումբ

- Ֆրանսիական կինոյի հինգշաբթիներ.

- MyFrenchFestival 2014-ում , առցանց կարող եք բացահայտել ֆրանսիացի երիտասարդ ռեժիսորների լավագույն ֆիլմերը

տպագրված ... 28/01/2014

Էջի սկիզբ