Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը նշվեց Հուլիսի 14-ը՝ ազգային տոնը [fr]

2016թվականի հուլիսի 14-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը նշվել է ազգային տոնը:

Այս առիթով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է դեսպանություն և զրույց ունեցել դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ: Նախագահը շնորհավորել է Դեսպանին, դեսպանատան անձնակազմին և ֆրանսիացի ժողովրդին՝ ազգային տոնի կապակցությամբ:

JPEG - 31.7 ko

Լուսանկարներ՝ ՀՀ Նախագահի նստավայրը

Օրվա վերջում, Դեսպանատան այգում կազմակերպվել էր ընդունելություն, որտեղ հյուրընկալվել էին Ֆրանսիայի քաղաքացիներ, հայազգի քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ:

Ընդունելության ընթացքում, ՀՀ կառավարության ներկայացուցիչը՝ ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանսիայի դեսպանը ողջունեցին հայ-ֆրանսիական փայլուն համագործակցությունը : Դեսպան Շարպանտիեն խոսեց Հայաստանում ֆրանկոֆոնիայի և տնտեսական ոլորտում իրագործելիք նպատակների մասին :

JPEG - 78.2 ko

Դեսպանատան այգում կազմակերպված ընդունելությունը լավ առիթ էր շփումների, զվարճալի միջոցառումների համար՝ ջերմ, բարեկամական մթնոլորտում: Դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Քույր Արուսյակի երգչախմբին՝ Ֆրանսիայի և Հայաստանի հիմների հիանալի կատարման համար, ինչպես նաև Dixin Yerevan նվագախմբին և DJ X-40-ին (Խաչատուր Գալստյան), որոնք վարում էին տոնական երեկոն : Շնորհակալություն նաև այն ընկերություններին, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերել տոնակատարությունը կազմակերպելու համար :

Լուսանկարներ:

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ