Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանի այցը «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի գրասենյակ [fr]

Ս.թ. փետրվարի 11-ին, Հայաստանում Ֆրանսիայի Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այցելեց Պիացցա գրանդե համալիրում տեղակայված «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» (Target Initiative for Armenia) ծրագրի գրասենյակ:

Այս ծրագիրը իրականացվում է միաժամանակ Եվրամիության և յոթ անդամ երկրների՝ այդ թվում Ֆրանսիայի կողմից, որը Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII) հետ միասին հանդիսանում է ծրագրի ղեկավարը:

JPEG

Այսպիսով, Ֆրանսիայի դեսպանը հանդիպեց «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի նոր տնօրեն, պարոն Ժան-Դոմինիկ Ֆաբրիին, ծրագրի ղեկավար Ֆրանկ Ռիթֆելդին և նրանց թիմին, ովքեր զբաղվում են հայրենիք վերադարձած հայ արտագաղթյալների վերաինտեգրման հարցերով՝ մասնավորապես մասնագիտական վերաինտեգրմամբ:

JPEG

Եվրամիության և OFII-ի աջակցությունը այս ծրագրին թույլ է տալիս զարգացնել մասնագետների ծրագրերը շնորհիվ ֆինանսական օգնության կամ գիտելիքների և հմտությունների փոխանակման:

JPEG

Այս ծրագրի շնորհիվ, հնարավոր եղավ իրականացնել բազմաթիվ գյուղատնտեսական ծրագրեր Տավուշի մարզում, ինչպես օրինակ ջերմոցների կառուցումը:

տպագրված ... 07/02/2020

Էջի սկիզբ