Հայաստանում Ֆրանսիական միջազգային դպրոցի վերամուտը [fr]

Սեպտեմբերի 22-ին, Երևանի ֆրանսիական դպրոցը հյուրընկալել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով եկել էր ողջունելու և խրախուսելու նոր ուսումնական տարում Երևանի Ֆրանսիական դպրոցում սովորող 167 աշակերտներին :

Այս ուսումնական տարում, 52 երեխա ընդունվել է մանկապարտեզ, որոնցից 7-ը՝ փոքրերի խումբ, ինչը խոսում է աշխատակիցների թվի աստիճանական աճի մասին : Տարրական դպրոցում սովորում է 70 աշակերտ : Միջին և ավագ դպրոցի 45 աշակերտները նախապատրաստվելու են ՀՀ պետական նմուշի ավարտական ատեստատի և ֆրանսիական բակալավրիատի քննություններին :

Այս այցը լավ առիթ էր փաստելու, որ դպրոցն ստացել է Դեսպանության կողմից նվիրած համակարգչային տեխնիկան , ինչպես նաև ծանոթանալու նոր սարքավորումներով հագեցած դպրոցական ճաշարանին՝ երկու գործոն, որոնք կնպաստեն դպրոց հաճախող երեխաների ուսման համար
լավագույն պայմանների ստեղծմանը :

տպագրված ... 27/09/2016

Էջի սկիզբ