Հայաստանում Ֆրանսիական համալսարանը կհամակարգի տրանսազգային կրթության որակի բարելավմանն ուղղված միջազգային ծրագիրը [fr]

Տեմպուս եվրոպական ծրագրի շրջանակներում, բարձրագույն կրթությունն արդիականացնելու նպատակով, Հայաստանում Ֆրանսիական Համալսարանը (ՀՖՀ) և նրա գործընկերները ստացան մեկ միլիոն եվրո, ինչը թույլ կտա ապահովել տրանսազգային բարձրագույն կրթության որակը Հայաստանում և Վրաստանում :

Դեռևս 1990թվականին Եվրոպական միության Տեմպուս ծրագիրը (TEMPUS Trans-European Mobility Programme For University Studies-ԲՈՒՀ-ական կրթության Տրանսեվրոպական շարժունակության ծրագիր) աջակցում է ԵՄ-ի հարևան երկրների բարձրագույն կրթության արդիականացմանը : Հայաստանում այն արդեն իսկ նշանակալի արդյունքներ է գրանցել բարձրագույն կրթության կառավարման, ուսումնական ծրագրերի և աշխատանքի շուկայի և համալսարանների միջև համագործակցության առումով :

A l'UFAR, lors de l'annonce du projet TEMPUS - JPEG

Փետրվարի 20-ին, ՀՖՀ-ում ներկայացվեց «Տրանսազգային կրթության որակի ապահովումն ու ճանաչումը Հայաստանում և Վրաստանում» նախագիծը՝ մասնակից երկրների դեսպանների և Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի մասնակցությամբ: Հայաստանի և Վրաստանի 11 համալսարան և այլ հաստատություններ կհամագործակցեն Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Թագավորության իրենց 9 գործընկերների հետ՝ ՀՖՀ-ի և նրա ռեկտոր, պրն. Ժան-Ժակ Մոնտուայի համակարգման ներքո : ԵՄ-ի և տարածաշրջանի համալսարանների միջև ինստիտուցիոնալ համագործակցության միջոցով, ծրագրի անդամները նպատակ ունեն երեք տարվա ընթացքում զարգացնել տրանսազգային կրթության որակի երաշխիքի և վերահսկողության մեխանիզմները, որոնք թույլ կտան ապահովել կրթական համակարգերի ճանաչումը :
Տեմպուս ծրագրի միջոցները, որոնք համապատասխանում են Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից մշակված ազգային առաջնահերթություններին, թույլ կտան ապահովել տրանսազգային կրթություն, որն ավելի մեծ ճանաչում ունի, որակապես ավելի լավն է և երկու երկրների ուսանողների շրջանում ավելի մեծ առաջընթաց է գրանցել :

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ