Հայաստանի և Ֆրանսիայի միջև ներդրումների ոլորտում ԵՄ Թվինինգ ծրագրի փաման արարողությունը [fr]

Եվրոպական այս ծրագիրն ավարտին է մոտենում ՀՀ կառավարության և Բիզնես ֆրանսի հագեցած և բեղմնավոր 20 ամսվա գործընկերությունից հետո, որի նպատակն էր աջակցել Հայաստանի զարգացման հիմնադրամին (ՀԶՀ)՝ ձեռնարկությունների զարգացման և Հայաստանի գրավչության ամրապնդման առաքելությունն իրականացնելու գործում :

Այս ծրագրի փակման համաժողովի ընթացքում, որը տեղի ունեցավ ս.թ. մայիսի 3-ին ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի և Բիզնես ֆրանսի փոխտնօրեն Կարոլին Լըբուշեի ներկայությամբ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ողջունեց հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ամրապնդումը, որին հնարավոր եղավ հասնել Բիզնես ֆրանսի, ՀՀ Տնտեսական զարգազման և ներդրումների նախարարության և ՀԶՀ-ի միջև ծավալված երկխոսության միջոցով : Վերջինս արդեն իսկ այս տարվա մարտին հանդիպումներ է ունեցել ֆրանսիական ձեռնարկությունների հետ Փարիզում, Լիոնում և Մարսելում :

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ