Հայաստանի և Ֆրանսիայի Արտգործնախարարների հանդիպումը Փարիզում 2014թ. մարտի 13-ին

Rencontre entre MM Fabius et Nalbandian à Paris, © Ministère des Affaires étrangères/Frédéric de La Mure, image libre de reproduction - JPEG

Ֆրանսիայի Արտգործնախարար պրն. Լորան Ֆաբիուսը ընդունեց աշխատանքային այցով մարտի 13-ին Փարիզ ժամանած իր հայ գործընկերոջը՝ պրն.Էդվարդ Նալբանդյանին: Նախարարները քննարկեցին Ֆրանսիայի Հանրապետության նախագահի մայիսին Հայաստան կատարելիք այցը և անդրադարձան երկու երկրների միջև փոխգործակցության ամրապնդման հարցերին:

Զրուցակիցները, գոհունակությամբ նշելով, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ անդրադարձան տնտեսական փոխգործակցության առավել զարգացման և ընդլայնման հնարավորություններին և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի տարածմանը:

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ