Հայաստանի կողմից Փարիզի համաձայնագրի ստորագրում- Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հայտարարությունը [fr]

« Ողջունում եմ Հայաստանի կողմից, սեպտեմբերի 21-ին, Նյու-Յորքում, Կլիմայի փոփոխությունը նվազեցնելու մասին Փարիզյան համաձայնագրի ստորագրումը : Ֆրանսիան, որպես COP 21-ի նախագահող երկիր, խրախուսում է Հայաստանի իշխանություններին հնարավորինս շուտ վավերացնելու սույն համաձայնագիրը, դրանով նպաստելով համաձայնագրի ուժի մեջ մտնելուն մինչև 2016թ. վերջը » :

Հիշեցնենք, որ Կլիմայի փոփոխությունը նվազեցնելու մասին Փարիզյան համաձայնագիրը ուժի մեջ կմտնի այն ժամանակ, երբ կվավերացվի 55 երկրների կողմից, որոնք ներկայացնում են ջերմոցային գազ արտանետող երկրների 55 տոկոսը :

տպագրված ... 23/09/2016

Էջի սկիզբ