Հայաստանի ազգային տոնի առիթով (21 սեպտեմբերի 2013թ.) Հանրապետության Նախագահի ուղերձը Հայաստանի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն պարոն Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ [fr]

JPEG

Պարոն Նախագահ,

Հայաստանի Ազգային տոնի առիթով անձամբ Ձեզ և ողջ հայ ժողովրդին եմ հղում երջանկության և հաջողության մաղթանքներս։

Անկախությունից ի վեր, Հայաստանը հաջողությամբ առաջ է ընթացել բարօրության և ժողովրդավարության ուղիով, մասնավորապես, շնորհիվ Եվրամիության հետ իր վարած երկխոսության շրջանակներում իրականացված խիզախ բարեփոխումների։ Ցանկանում եմ հաստատել Ֆրանսիայի լիակատար օժանդակությունն այդ ձեռնարկը շարունակելու գործում։

Ինչպես գիտեք, անձամբ ես շատ եմ կարևորում Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամական և համագործակցության կապերը։ Ցանկանում եմ Ձեզ հետ միասին ավելի կոնկրետ շարունակել աշխատանքը մանավանդ տնտեսական ոլորտի հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։

Վերջապես, թույլ տվեք ընդգծել այն կարևորությունր, որ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, տալիս է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների առաջընթացին։
Ուրախ եմ մոտ ապագայում այս թեմաները քննարկելու նպատակով Փարիզում Ձեզ ընդունելու համար։

Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, հարգանքներիս գերագույն հավաստիքը։

Ֆրանսուա ՕԼԱՆԴ

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Նորին Գերազանցություն պարոն Աերժ ՍԱՐԳԱՅԱՆԻՆ

Երևան

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ