Հայաստանը շուտով կդառնա Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության լիիրավ անդամ [fr]

Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը միացել է 2004թ. որպես դիտորդ անդամ : Ասոցիացված անդամի կարգավիճակ, Հայաստանը ստացել է Քվեբեկի գագաթնաժողովին` 2008 թվականին: Կինշասայի գագաթնաժողովը առիթ կլինի Հայաստանի համար` դառնալու ՖՄԿ լիիրավ անդամ: Կինշասայում երկիրը ներկայացված կլինի Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մակարդակով : Այս քայլով, ՖՄԿ-ն ցանկանում է իր երախտիքը հայտնել Հայաստանին` աշխարհում ֆրանկոֆոնիայի տարածման գործում նրա հանձնառության համար: Այա անդամակցությունը կնպաստի Ֆրանսիայի և Հայաստանի միջև գոյություն ունեցող կապերի էլ ավելի սերտացմանը:

Հիշեցնենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը միավորում է յոթանասունհինգ պետություն և կառավարություն, որոնք ողջ աշխարհում համախմբում են ավելի քան 890 միլիոն մարդ, որոնցից 220 միլիոնը` ֆրանսախոս :

JPEG - 64.6 ko
Edouard Nalbandyan et Abdou Diouf, Secrétaire général de l’OIF Էդվարդ Նալբանդյանը և ՖՄԿ-ի Գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը

տպագրված ... 10/10/2012

Էջի սկիզբ