Հայաստանը նշում է ֆրանկոֆոնիայի տոնը [fr]

Այս տարի Ֆրանկոֆոնիայի միամսյակը Հայաստանում նշվում է մարտի 14-ից ապրիլի 30ը` մասնավորապես ՀՀ Արտգործնախարարության և Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Միամսյակի շրջանակներում, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը նախատեսում է կազմակերպել բազմաթիվ մշակութային միջոցառումներ, այդ թվում թատերական ներկայացումներ, ֆիլմերի ցուցադրություն, համաժողովներ, համերգներ, ինչպես նաև ցուցահանդեսներ:

Հայաստանի` Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության լիիրավ անդամ դառնալուց մի քանի ամիս անց նշվող Ֆրանկոֆոնիայի միամսյակը մի առանձնահատուկ նշանակություն է ստանում, որին մեր երկիրը ակտիվ մասնակցություն ունի, կազմակերպելով միջոցառումներ, որոնք կընդգրկեն արվեստի ութ ոլորտ` ինը խմբի և 30 ֆրանսիացի արվեստագետի մասնակցությամբ:

Կից ներկայացնում ենք Ֆրանսիայի դեսպանության ֆրանկոֆոնիայի միամսյակի ծրագիրը, «Ֆրանսիական կինոյի հիգշաբթիների» ծրագիրը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միամսյակի առթիվ մեր Դեսպանության կայքում ներկայացված բոլոր հոդվածները:

PDF - 141.2 ko
(PDF - 141.2 ko)
PDF - 62.9 ko
(PDF - 62.9 ko)

Էլեն Սեգարան հյուրընկալվեց Ֆրանսիայի դեսպանատանը

Էլեն Սեգարան` Ֆրանկոֆոնիայի դեսպան

Ֆրանկոֆոնիա. « Հնարավորություն Հայաստանի համար »

«Թևիկը կամ տոտիկը» ֆիլմի հաջողությունը

Apéroésies

Ֆրանկոֆոն երգի նոր տաղանդները սփյուռքում փառատոնի առաջին երեկոյի հաջողությունը

Երևանի թիվ 119 դպրոցը ֆրանկոֆոն կրթության առանցքային դերակատար

Ֆրանկոֆոնիան Վայոց Ձորում

JPEG - 514.3 ko

տպագրված ... 06/05/2013

Էջի սկիզբ