Հայաստանը հյուրընկալել է Ֆրանսերենի 3-րդ միջազգային օլիմպիադան [fr]

2017թ. սեպտեմբերի 29-ին Աղվերանում տեղի ունեցավ Ֆրանսերենի 3-րդ միջազգային օլիմպիադայի փակման արարողությունը, որը կազմակերպել էր ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը :

Մեկ շաբաթ տևած այս օլիմպիադան համախմբել էր 16-ից 18 տարեկան լավագույն ֆրանկոֆոններին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի վեց երկրներից՝ Ալբանիա, Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետություն, Հայաստան, Բուլղարիա, Մոլդովա և Ռումինիա:

Միջոցառումը կազմակերպվել էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ֆրանկոֆոն տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) հետ համագործակցության շրջանակներում, որը հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օպերատորը: Միջոցառումը նպատակ ունի ամրապնդել պատանիների կողմից ֆրանսերենի օգտագործումը օլիմպիադային մասնակցող երկրներում, խորացնել նրանց հետաքրքրությունը ֆրանսերենի նկատմամբ և խրախուսել երկխոսությունը ֆրանկոֆոն գործընկերների միջև :

Օլիմպիադան կազմված էր անհատական քննությունից, որի նպատակը 36 մասնակիցների ֆրանսերենի իմացության մակարդակը գնահատելն էր և թիմային մրցույթից, որը թույլ կտար ստուգել նրանց ստեղծագործական ոգին : Կոլեկտիվ մրցույթի ընթացքում, պատանիները, համախմբված բազմամշակութային թիմերում, պետք է մասնակցեին հեռուստաբանավեճի :

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ով ներկա էր փակման արարողությանը, ողջունեց օլիմպիադայի մասնակիցներին, ուսուցիչներին և կազմակերպիչներին : Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը և Ֆրանսերենի համագործակցության հարցերով կցորդ Նատալիա Ցագրիսը հիշեցրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ստանձնած հանձնառությունը ՀՀ իշխանությունների հետ միասին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հեռանկարում, որը կկայանա 2018թ. հոկտեմբերին Երևանում:

Հաղթողները պարգևատրվեցին բազմաթիվ նվերներով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից : Երեկոն ավարտվեց հայ երաժիշտների և պարողների գեղարվեստական կատարումներով :
Միջազգային հաջորդ օլիմպիադան տեղի կունենա Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետությում 2018 թվականին :

տպագրված ... 12/10/2017

Էջի սկիզբ