Հայաստանը կմասնակցի Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին [fr]

Ս.թ. հունիսի 10-ից 15-ը Հայաստանը կմասնակցի Անսիի անիմացիոն ֆիմերի միջազգային փառատոնին` մասնավորապես ներկայանցնելով « Quantum Jump » կարճամետրաժ ֆիլմը, որտեղ օգտագործված են 3D տեխնիկայի բոլոր հնարավորությունները: Բոլոր լսարանների համար նախատեսված այս ֆիլմի նկարահանումը սկսվել է 2012թ. և ավարտվել 2013թ.:

Հայկական մուլտիպլիկացիայի 75-ամյակի կապակցությամբ, Հայաստանի ազգային կինոկենտրոնը կներկայացնի նաև այլ նյութեր: «Ռոբերտ Սահակյան» ստուդիան իր հերթին կներկայացնի « Անահիտ» անիմացիոն ֆիլմի նախնական տարբերակը:

Անսիի Անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը ստեղծվել է 1960թ. և առաջին անգամ կայացել հունիս ամսին: 1998թ. ի վեր, փառատոնը դառնում է ամենամյա: Անսիի փառատոնը, Անիմացիոն ֆիլմերի միջազգային ասոցիացիայի հովանավորությամբ իրականացվող, անիմացիոն ֆիլմերի չորս միջազգային փառատոններից մեկն է: Ամեն տարի Փառատոնը հյուրընկալում է 6-7 հազար մուլտիպլիկատոր և մոտ 400 լրագրող բազմաթիվ երկրներից:

Այս փառատոնը մրցույթ է անիմացիոն ֆիլմերի, տարատեսակ տեխնիկայի կիրառման ոլորտում և դասակարգվում է բազմաթիվ կատեգորիաներով` լիամետրաժ, կարճամետրաժ, հեռուստատեսային և գովազդային, ուսանողական և համակարգչային ֆիմեր:

JPEG - 363.7 ko

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ