Համտեսման շաբաթը [fr]

Համտեսման շաբաթը համին և գաստրոնոմիային նվիրված միջոցառում է, որն անց է կացվում Ֆրանսիայում հոկտեմբերին: Ողջ Ֆրանսիայի տարածքում, այս միջոցառումը հնարավորություն է տալիս ամենատարբեր ոլորտների մասնագետներին՝ հողագործից մինչև խոհարար, հանդիպել ինչպես հանրության լայն շերտերի, այնպես էլ թիրախային խմբերի հետ (7-ից 77 տարեկան), նպատակ ունենալով պահպանել խոհարարական ավանդույթները և համեղ ուտեստներ ճաշակել :

Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատը սիրով հրավիրում է մասնակցելու Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Համտեսման շաբաթին, որը տեղի կունենա 2016թ.-ի հոկտեմբերի 10-ից 16-ը:

Այդ առիթով ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատը համագործակցում է Carrefour-ի et Wine Republic-ի հետ, առաջարկելով ֆրանսիական խոհանոցի համտեսման շաբաթ: Ամբողջ շաբաթվա ընթացքում կարող եք վայելել ֆրանսիացի խոհարարի կողմից հատուկ ձեզ համար մտածված և պատրաստված կերակրատեսակներ:

Համեցե′ք բացահայտելու ֆրանսիական կերակրատեսակների մեծ ընտրանին Wine Republic-ում (Թամանյան 2, Երևան) և Carrefour-ում (Արշակունյաց 34/3,Երևան Մոլ, Երևան):

Եկե′ք ձեր ընկերների հետ՝ մեզ հետ նշելու ֆրանսիական խոհանոցի այս տոնը:

PDF - 152.5 ko
(PDF - 152.5 ko)
Word - 108.1 ko
(Word - 108.1 ko)
PDF - 153.8 ko
(PDF - 153.8 ko)

տպագրված ... 05/10/2016

Էջի սկիզբ