Համերգ «Երաժշտությունը համախմբում է մեզ» [fr]

Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ԵՊՀ «Մասս մեդիա» կենտրոնը, «Հայկական Ալիանս Ֆրանսեզը» և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը ՀՀ Արտաքին գործերի և Մշակույթի նախարարությունների բարձր հովանու ներքո ներկայացնում են «Երաժշտությունը համախմբում է մեզ» համերգային ծրագիրը, որտեղ հայ կոմպոզիտորների ճանաչված ու սիրված ստեղծագործությունները հայտնի էստրադային երգիչ- երգչուհիների կողմից կներկայացվեն ֆրանսերենով ի նշան ֆրանս-հայկական դարավոր բարեկամության: Համերգից գոյացած ողջ հասույթը կտրամադրվի Հայաստանի դպրոցներումՙՙ <<Խորացված ֆրանսերեն>> ուսումնական ծրագրին: -Դեսպանությունը հյուրընկալել էր միջոցառման մասնակից երգիչներին և հիմնական գործընկերներին

Համերգը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Ապրիլի 20-ին - ժամը 19.00-ին

Համերգի կենդանի երաժշտությունը կապահովի հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյան:

Հաղորդավարներ՝ Ավետ Բարսեղյան և Հայկ Պետրոսյան

Բեմադրող ռեժիսոր՝ Տարոն Կոխլիկյան

Գեղ. ղեկավար՝ Հասմիկ Առաքելյան

Համերգին ելույթ կունենան հայ ճանաչված և սիրված արտիստներ Էրիկը, Սոնա Շահգելդյանը,Վարդան Բադալյանը, Էմմա Պետրոսյանը, Սուսաննա Պետրոսյանը, Սոնա Ռուբենյանը, Մերի Մնջոյանը, Նարեկ Մակարյանը և այլք:

Concert "La musique nous rassemble", à Erevan - JPEG

Concert "La musique nous rassemble", à Erevan
Ընդունելություն Ֆրանսիայի Դեսպանատանը ապրիլի 15-ին
Համերգ «Երաժշտությունը համախմբում է մեզ»

- Տոմսերն արդեն վաճառվում են Օպերայի տոմսարկղում՝ 1000, 1500, 2000, 3000 դրամ (010) 53 33 91

- Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել` (010) 58 66 99

տպագրված ... 24/04/2014

Էջի սկիզբ