Համագործակցություն բշժկության ոլորտում. Ֆրանսիան սրտաբանության ոլորտի առաջատար [fr]

Ֆրանսիայի դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, ֆրանսիացի սրտաբան, բժիշկ Ավետիս Մատիկյանը ներկայացրեց բժշկական համագործակցության շրջանակներում «Հայաստան-Ֆրանսիա առողջության ակցիա» ասոցիացիայի 20 տարուց ի վեր իրականացրած ակցիաները Հայաստանում:

JPEG - 97.5 ko
Le docteur Matikian (à droite), l’un des principaux acteurs de la coopération médicale franco-arménienne, lors de la conférence de presse à l’Ambassade.

Ֆրանսիայի դեսպան, պրն. Անրի Ռենոյի հրավերով, ֆրանսիացի սրտաբան, բժիշկ Մատիկյանը ներկայացրեց իր նախագահած «Հայաստան-Ֆրանսիա առողջության ակցիա» (ՀՖԱԱ) ասոցիացիայի ձեռքբերումները : Արդեն երկու տասնամյակ ի վեր, ֆրանսիացի կամավոր բժիշկների այս խումբը ողջ Հայաստանի հիվանդների համար հասանելի է դարձնում բարձրակարգ տեխնիկայով հագեցած խնամք և սրտաբանության ասպարեզում ապահովում հայ մասնագետների վերապատրաստում վիրահատության ժամանակակից տեխնոլոգիաներով՝ շնորհիվ Երևանի Նորք-Մարաշ հիվանդանոցի հետ 1997-ից սկիզբ առած գործընկերության : Որպես Հայաստանում կարդիոլոգիայի առաջապահ, ՀՖԱԱ-ն 2013թ. մայիսին Գորիսում բացեց Սրտանոթային հիվանդանոցը : Բացումից ի վեր, վերջին սերնդի այս կենտրոնը օգնել է փրկելու հարյուրավոր կյանքեր, հայտարարեց դոկտոր Մատիկյանը : Այս նախագիծը, որի կառուցման աշխատանքներն ստանձնեցին Ֆրանսիայի հայկական ֆոնդը և Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտը, սրտաբանության ոլորտում համագործակցության ՀՖԱԱ-ի շարունակական ծրագրերից է և կնպաստի հայ ապագա սրտաբաններ պատրաստելու գործին :

JPEG - 92.5 ko
Depuis l’ouverture du centre cardio-vasculaire de Goris, plus de 100 vies ont pu être sauvées.

Դեսպանը բարձր գնահատեց բժիշկ Մատիկյանի և նրա թիմի կատարած աշխատանքը : Նա մասնավորապես ողջունեց խնամքը բոլորին մատչելի դարձնելու նրանց մտահոգությունը, հիշեցնելով, որ ՀՖԱԱ-ն ներկա է ոչ միայն Երևանում, այլ նաև մայրաքաղաքից բավականին հեռու գտնվող Սյունիքի մարզում, քանզի « մեզ համար բոլոր հայերն էլ հավասարաչափ թանկ են  » : Ասուլիսին ներկա, ՀՀ առողջապահության նախարարության արտաքին կապերի բաժնի պետ պրն. Հայկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային` Հայաստանի հետ առողջապահության ոլորտում ստանձնած նրա հանձնառության համար, որի գլխավոր բաղադրիչները թվարկեց Դեսպանը.

- Ձեռքի վիրաբուժություն, ատամնաբուժություն և օթորինոլարինգոլոգիա. Ֆրանսիայի հայկական բժշկական միության նվիրած գույքի և օժանդակության շնորհիվ, Էրեբունի և Միքայելյան բժշկական կենտրոններում այս մասնագիտացումներով բաժանմունքների ստեղծմամբ :
-Մանկաբուժություն և նեոնատոլոգիա. « Սուրբ Աստվածամայր » բժշկական կենտրոնի և «Հանրային աջակցություն – Մարսելի հիվանդանոցներ» բժշկական տարածաշրջանային ստորաբաժանման միջև վերջերս ստորագրած համաձայնագրով, ըստ որի վերջինս ապահովում է հայ բժիշկների վերապատրաստումը, ինչպես նաև ֆրանսիացի մասնագետների հրավիրումը Հայաստան :
- Ուռուցքաբանություն. 2010թ. Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Վիլժյուիֆի Գուստավ Ռուսիի ուռուցքաբանության ինստիտուտի միջև ծավալված գործընկերությամբ :
- Լյարդի վիրաբուժություն. 1998թ. ի վեր Փարիզի Բոժոն հիվանդանոցի համագործակցությամբ Հայաստանում այս մասնագիտության ներդրման և զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներով :
- Պայքար աուտիզմի դեմ. Լիոնի հիվանդանոցների հետ համագործակցությամբ և Օրանժ Արմենիա հիմնադրամի աջակցությամբ :
- Պայքար տուբերկուլյոզի դեմ. Իրականացվում է «Բժիշկներ առանց սահմանի» ֆրանսիական կազմակերպության կողմից, ով բացառապես անվճար խնամք է առաջարկում հայ հիվանդներին և մասնագիտացած է այս հիվանդության դեմ պայքարում :
- Բժշկական դիսպանսերների վերանորոգում և բացում Հայաստանի անապահով խավերի համար Սպիտակ, Էջմիածին և Գյումրի քաղաքներում՝ Իզերի և Բուշ-դյու-Ռոնի Գլխավոր խորհրդի աջակցությամբ :
- Հիվանդ երեխաներին բժշկահոգեբանական օգնություն. 2001թվականից ի վեր, «Ցավեր առանց սահմանի» կազմակերպության վարած վերապատրաստում-ակցիա ծրագրով, ֆրանսիական Բանյո քաղաքի և Պրովանս-Ալպեր-Լազուրե ափ շրջանի ֆինանսական աջակցությամբ :

JPEG - 87.9 ko
L’Ambassadeur et le Directeur des relations internationales du Ministère arménien de la santé ont chaleureusement remercié le docteur Matikian pour son travail.

Բժշկության ասպարեզում ֆրանս-հայկական համագործակցությունը, որն սկիզբ է առել դեռևս Անկախությունից առաջ, նախ և առաջ դրսևորվեց 1988թ. երկրաշարժից տուժածներին ցուցաբերած հումանիտար օգնությամբ: Համերաշխության այս տրամաբանությունը անկախության առաջին տասնամյակի ընթացքում գերակշռում էր մասնավորապես ընդհանուր խնամքի ոլորտում, նպատակ ունենալով համապատասխանել նորանկախ երկրի պահանջներին տարրական բժշկական ծառայությունների ոլորտում և իրականացվում պետական այնպիսի խոշոր գործիչների վճռական աջակցությամբ, ինչպես նորանկախ Հայաստանի առողջապահության առաջին նախարար Արա Բաբլոյանն է : Այդ ժամանակից ի վեր, բժշկական համագործակցությունը զարգացել է առավել արդյունավետ և այսօրվա դրությամբ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ծավալվող համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է ՝ տոգորված բարեկամության և համերաշխության ոգով :

JPEG - 90.1 ko
La presse arménienne était venue en nombre pour l’occasion.

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ