ՀՖՀ-ի հաղթաթղթերը [fr]
Լեզուների տիրապետում և միջազգային հեռանկարներ
Ուսանողները, որոնց մեծ մասը մինչև ՀՖՀ ընդունվելը չեն ուսումնասիրել ֆրանսերեն լեզուն, արդեն 3-րդ կուսից սկսած կարող են մասնակցել, Ժան Մուլեն Լիոն 3 և Թուլուզ 1 Կապիտոլ համալսարանների, ինչպես նաև ՀՖՀ-ի ֆրանսախոս դասախոսների կողմից դասավանդվող ֆրանսերեն լեզվով դասընթացներին: ՀՖՀ-ի երեք` Իրավաբանական, Կառավարման և Մարքեթինգի բնագավառներից մեկում մասնագիտանալուց բացի, երիտասարդ շրջանավարտները ֆրանսերենի հետ մեկտեղ տիրապետում են նաև անգլերեն, ռուսերեն, նրանցից ոմանք նաև գերմաներեն լեզուներին: Ուսուցման մեթոդները և ուսանողների առջև դրված պահանջները, Ժան Մուլեն 3 համալսարանի դասախոսների մասնակցությունը, ինչպես նաև որոշ դեպքերում Ֆրանսիայում կամ Բելգիայում անցկացրած պրակտիկան հայ երիտասարդների առջև բացում է միջազգային հեռանկար, որը նրանց հնարավորություն է տալիս հաստատվել ժամանակակից աշխարհում և նպաստել աշխատանքային մեթոդների զարգացմանը այն ձեռնարկություններում, որտեղ նրանք աշխատանքի են անցնում:
Շրջանավարտները և նրանց մասնագիտական ինտեգրումը
Այսօր Հայաստանում ֆրանսիական համալսարանը ունի ավելի քան 600 շրջանավարտ: Նախկին ուսանողներն այսօր զբաղեցնում են պաշտոններ մարքեթինգի, կառավարման, իրավաբանության և հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտներում : Նրանց կարելի է հանդիպել Հայաստանի առաջատար ձեռնարկություններում: Երբեմն նույնիսկ նրանց աշխատանքի են վերցնում մինչև ուսումն ավարտելը:
Շրջանավարտների զբաղեցրած պաշտոնների օրինակներ. արտադրության համակարգող (Երևանի Կոնյակի գործարան, Հայաստանում Պեռնո- Ռիկարի մասնաճյուղ), աուդիտի մասնագետ (Ernst and Young Մոսկվա), մարքեթինգի պատասխանատու (Կոտայք գարեջրի գործարան), հաճախորդների սպասարկման բաժնի պետ (Բիբլոս Բանկ Հայաստան), իրավաբան (ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ):
Ըստ աշխատանքի տեղավորման ցուցանիշների` ուսանողների 90%-ը աշխատում է Հայաստանում կամ ուսումը շարունակում է ՀՖՀ-ի մագիստրատուրայում: Ներկայումս համալսարանի շրջանավարտներից չորսը Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում պատրաստում են իրենց դոկտորական թեզերը:
Պրակտիկան` ՀՖՀ-ում կրթության առանցք
Ձեռնարկություններում անցկացվող պրակտիկան ՀՖՀ-ի տված դիպլոմի բաղադրիչ մասն է կազմում: Այն ունի երկակի նպատակ` ուսման ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքների գործնական կիրառում և մասնագիտական փորձառության ձեռք բերում:
Ձեռնարկությունների համար պրակտիկան համալիր ծրագիր է: Այն ուսանողներին հնարավորություն է տալիս հասկանալ մասնագիտական նրբությունները և ընտելանալ աշխատանքի շուկայի զարգացումներին:
Սա մի առավելություն է, որը նրանց թույլ է տալիս հեշտությամբ աշխատանք գտնել և մասնակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Բակալավրիական կրթության չորրորդ տարվա վերջում լավագույն ուսանողները օգտվում են մեկամսյա պրակտիկայի հնարավորությունից Ֆրանսիայում կամ Բելգիայում բազմաթիվ հովանավորների շնորհիվ, ինչպես UGAB, G2IA, Vendée, Hauts-de-Seine, PACA, Bouches du Rhône, CCIFA, Céram, հայ- բելգական առևտրային պալատը և այլն:
Հայկական սփյուռքի միությունների դերն առաջնային է ինչպես ծրագրերի տեղակայման և տեղական համայնքներին ներկայացման, այնպես էլ պրակտիկայի նյութական հարցերի կազմակերպման և ուսանողների բնակության և հյուրընկալման հարցերում: Պրակտիկան Ֆրանսիայում եվրոպական ձեռնարկությունների մասնակցությամբ կրթական բացառիկ հնարավորություն է: Այն նաև փորձի փոխանակման, անձնական և մշակութային կապերի և Ֆրանսիայում և Բելգիայում հայկական սփյուռքի հետ հարաբերություների կառուցման առավելություններ է ընձեռում:
Մասնագիտացման բնագավառները
Հայաստանում ֆրանսիական համալսարանը առաջարկում է իրավաբանական, կառավարման և մարքեթինգի գծով կրթություն, շնորհելով կրկնակի` և՛ ֆրանսիական և՛ հայկական պետական դիպլոմներ, որոնք պատրաստում են ձեռնարկության և իրավական ոլորտի մասնագետներ, մասնավորապես հետևյալ պաշտոններում.
•կառավարիչ և ֆինանսական գծով տնօրեն, հաշվեքննող (աուդիտոր), խորհրդական, ֆինանսական գծով վերլուծող, բանկային գծով մասնագետ, հաշվապահ,
•գովազդի պատասխանատու, արտահանման և ներկրման պատախանատու, շուկայավարման պատասխանատու, սպառման և իրացման պատասխանատու,
•ձեռնարկության իրավաբան, դատախազ, իրավաբանական խորհրդատու, փաստաբան, բանկային իրավաբան:
Ուսումնառությունը Հայաստանում ֆրանսիական համալսարանում
Տե՛ս կից փաստաթուղթը
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ԹԵՍՏ
Կառավարման գիտական մեթոդներ
Առևտուր և շուկայավարություն (մարքեթինգ)
Ֆինանսներ և հաշվապահություն
Եվրոպական միջազգային իրավունք
Միջազգային շուկայավարություն և մենեջմենթ
Ֆինանսներ և աուդիտ
Եվրոպական և համեմատական միջազգային իրավունք