ՀՀ ֆինանսների նախարարի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հանդիպումը [fr]

2016թվականի նոյեմբերի 4-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հանդիպել է ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ : Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները : Պարոն Արամյանը ողջունել է Հայաստանում ֆրանսիական ձեռնարկությունների ներկայությունը և հույս հայտնել, որ ուրիշ ձեռնարկություններ ևս ներդրումներ կանեն Հայաստանում : Պարոն Շարպանտիեն անդրադարձել է 2016թվականի վերջին Թբիլիսիում Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային գրասենյակի բացմանը, որը կամրապնդի մեր երկկողմ համագործակցությունը : Զարգացման ֆրանսիական գործակալությունը նպատակ ունի Հայաստանում ավելացնել իրականացվող ծրագրերը «կանաչ և ներառական աճ» իր մանդատի շրջանակներում : Զրույցի վերջում կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները խորացնելու փոխադարձ հանձնառությունը :

տպագրված ... 07/11/2016

Էջի սկիզբ