ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդականն այցելել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական կայան

Օգոստոսի 28-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչներին հրավիրել էր մասնակցելու ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախարարությանը տրամադրված փրկարարական մեքենաների և սարքավորումների ցուցադրությանը :

Le Ministre Armen Yeritsyan (au centre) accueille la délégation française. De gauche à droite, M. Faye (Chargé d'Affaires nouvellement affecté à Erevan), M. le Colonel Jannin (Protection Civile Sans Frontières), M. Gabriel Djambardji (Fondation PIOUNIK) et Mme Isabelle Guisnel (actuelle Chargée d'Affaires) - JPEG

Նախարար Արմեն Երիցյանը (կենտրոնում) ողջունում է ֆրանսիական պատվիրակությանը : Ձախից աջ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության նորանշանակ Առաջին խորհրդական պրն. Նիկոլա Ֆայը, Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների կազմակերպության ղեկավար, գնդապետ Բեռնար Ժանենը, Փյունիկ հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Լամբարջին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գինելը

JPEG JPEG

Արտակարգ իրավիճակների նախարարության ստացած նոր գույքն ու տեխնիկան

Այս առիթով, նախարար Արմեն Երիցյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային՝ ՀՀ ԱԻՆ-ի սարքավորումներն արդիականացնելու հարցում նրա ցուցաբերած օժանդակության համար, ինչի շնորհիվ ճգնաժամային իրավիճակին արձագանքելու նախարարության հնարավորություններն էլ ավելի են ընդլայնվում և զարգանում : Առանցքային հարցերի թվում ֆրանսիական մոդելով կամավորական խումբ ստեղծելու նախաձեռնությունն էր :

Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակներում, Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների կազմակերպության և Փյունիկ հիմնադրամի օժանդակությամբ ԱԻՆ-ին տրամադրվեց մոտ 250000 եվրո արժողությամբ գույք և տեխնիկա, այդ թվում մեկ միավոր « Ռենո » մակնիշի փրկարարական մեքենա, չորս միավոր « Ռենո » մակնիշի հրշեջ մեքենա, մեկ միավոր կապի կառավարման ավտոմեքենա, մեկ միավոր « Պեժո » մակնիշի շտապօգնության մեքենա, ինչպես նաև համապատասխան գույք, փրփրահեղուկ և հրշեջ-փրկարարական հանդերձանք :

JPEG - 63.8 ko
Le Ministre Armen Yeritsyan présente le nouvel équipement Նախարար Արմեն Երիցյանը ներկայացնում է նոր գույքը
JPEG - 65.1 ko
Le Ministre remet un souvenir à Mme Guisnel, prédécesseur de M. Faye au poste de Premier Conseiller Նախարարը հուշանվեր է հանձնում տիկին Գինելին, որին՝ Առաջին խորհրդականի պաշտոնում կփոխարինի պրն. Նիկոլա Ֆայը

Լրագրողների հետ զրույցում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչները հիշեցրին քաղաքացիական պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական երկարատև և սերտ համագործակցության, մասնավորապես համատեղ ուսումնավարժանքների մասին : Նրանք ընդգծեցին, որ Ֆրանսիան մտադիր է շարունակել բազմաշերտ այս գործընկերությունը ՀՀ ԱԻՆ-ի հետ քաղաքացիական պաշտպանության ոլորտում :

JPEG

publié le 02/09/2014

haut de la page