ՀՀ կառավարությունը Վեոլիա ընկերության հետ ստորագրել է պայմանագիր Հայաստանում խմելու ջրի համակարգի կառավարման մասին [fr]
2016թ. նոյեմբերի 21-ին, ֆրանսիական Վեոլիա խումբը ՀՀ կառավարության հետ ստորագրեց պայմանագիր Հայաստանի Հանրապետության խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարման մասին : Ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն : Այս պայմանագիրը հնարավորություն է տալիս Հայաստանին ներդաշնակեցնելու խմելու ջրի կառավարման քաղաքականութունը, նախկին հինգի փոխարեն ունենալով մեկ միասնական օպերատոր :
800մլն եվրո արժողությամբ, 15 տարվա համար կնքված այս պայմանագիրի մրցույթում հաղթող էր ճանաչվել ֆրանսիական խումբը, որն արդեն Հայաստանում ուներ կայուն փորձ, շնորհիվ 5 տարի առաջ Երևանում տեղակայված Վեոլիա ջուր մասնաճյուղի : Պայմանագիրը գործելու է 2017թ. հունվարի 1-ից :