ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա [fr]

JPEG - 2 Mo
Le Président de la république d’Arménie accueilli sur le perron de l’Elysée par le Président François Hollande Photos: Frédéric de La Mure Ելիսեյան պալատի սանդղամուտքի մոտ ՀՀ Նախագահին դիմավորում է Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը Լուսանկարը`Ֆրեդերիկ դը Լա Մյուրի

Հայաստանի Հանրապետության նախագահ պրն. Սերժ Սարգսյանը, նոյեմբերի 11-ից 14-ը, եռօրյա պաշտոնական այցով մեկնել էր Ֆրանսիա: Նախագահական պատվիրակության կազմում, որին ողջ այցի ընթացքում ուղեկցում էին Ֆրանսիայում Հայաստանի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանները, ընդգրկված էին ՀՀ Արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Այցի առիթով, նախագահ Սարգսյանը նոյեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պրն. Ֆրանսուա Օլանդի հետ : Հանդիպմանը հաջորդել է Ելիսեյան պալատում կայացած ճեպազրույցը, որի ընթացքում Նախագահները ներկայացրել են իրենց զրույցի թեմաները, որոնք մասնավորապես առնչվում էին Լեռնային Ղարաբաղին և Սիրիային :

Նախագահներն իրենց գոհունակությունն են հայտնել Ֆրանսիայի և Հայաստանի միջև երկկողմ կապերի ամրապնդման և խորացման առնչությամբ : Նախագահ Ֆրանսուա Օլանդի գնահատմամբ «մենք կարող էինք անել ավելին» , իսկ Սերժ Սարգսյանի բնորոշմամբ, Ֆրանսիայում`« բարեկամ երկրում» նորից գտնվելը մեծ հաճույք ու պատիվ է:

Ճեպազրույցի ավարտին, Ելիսեյան պալատում, ի պատիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի տրվել է ճաշ, որին հրավիրված էին հայ համայնքի ճանաչված ներկայացուցիչներ:

Օրվա երկրորդ կեսին ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել Վարչապետ պրն. Ժան-Մարկ Էրոյի, Ազգային ժողովի նախագահ Ժան-Կլոդ Բարտոլոնի և Սենատի նախագահ Ժան-Պիեր Բելի հետ:

Նախագահական այցը շարունակվել է Լիոնում, որտեղ` օրեցօր զարգացող տնտեսական կապերն էլ ավելի ամրապնդելու նպատակով, ՀՀ Նախագահը հանդիպումներ է ունեցել քաղաքապետ պրն. Ժերար Կոլոմբի և Լիոնի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ֆիլիպ Գրիոյի, ինչպես նաև Ռոն-Ալպեր շրջանի գործարարների հետ:

JPEG - 179.9 ko
Le Maire de Lyon, Gérard Collomb et le Président arménien Serge Sarkissian, se rendant à l’Hôtel de Ville Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ուղղվում են դեպի Քաղաքապետարան

Նախագահական այցն ավարտվել է Լիոնի քաղաքապետարանում` ի պատիվ Նախագահ Սարգսյանի կազմակերպված ընդունելությամբ: Սա լավ առիթ էր ՀՀ Նախագահի համար, լիոնյան հայ համայնքի հետ հանդիպման ջերմ մթնոլորտում կարծիքներ փոխանակել և հայտարարել Լիոնում Հայաստանի Գլխավոր հյուպատոսության բացման մասին:

JPEG - 185 ko
Le Président arménien à la rencontre de la communauté arménienne de Lyon ՀՀ Նախագահի հանդիպումը Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Լուսանկարները`
ՀՀ Նախագահի մամլո ծառայություն

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ