ՀՀ Արտգործնախարարի պաշտոնական այցը Ֆրանսիա [fr]

Արտգործնախարարի պաշտոնում վերանշանակվելուց հետո, պրն. Էդվարդ Նալբանդյանը ս.թ. մայիսի 13-ից 14-ը պաշտոնական այցով մեկնեց Ֆրանսիա:

Այս առիթով նա հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Ատգործնախարար` պրն. Լորան Ֆաբիուսի հետ: Վերջինս ընդգծեց, որ «ֆրանս-հայկական հարաբերությունները գերազանց են» և այս այցելությունը լավ առիթ է քննարկելու դրանց առավել զարգացման հնարավորությունները: Շնորհակալություն հայտնելով պրն. Ֆաբիուսին հրավերի համար, պրն. Նալբանդյանն իր հերթին անդրադարձավ «Ֆրանսիայի և Հայաստանի միջև եղբայրական բարեկամությանը»:

Այցի ընթացքում նախատեսված է պրն. Նալբանդյանի հանդիպումը Սենատում Արտաքին գործերի, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ պրն. Ժան-Լուի Կառերի հետ:

Մայիսի 14-ին նախարարը հրավիրված է աշխատանքային նախաճաշի` Սենատի և Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբերի կողմից: Արտաքին հարաբերությունների Ֆրանսիական Ինստիտուտի (IFRI) կողմից կազմակերպված կոնֆերանսի ընթացքում, նախատեսվում է պրն. Նալբանդյանի ելույթը « Հայաստանը, Կովկասը և Եվրոպան» թեմայով :

Փարիզ կատարած այցի ավարտին, նախարար Նալբանդյանը կմեկնի Ստրասբուրգ` Եվրոպայի խորհրդի Նախարարների Կոմիտեում ՀՀ նախագահությունը բացելու նպատակով :

JPEG - 53.4 ko
MM. Fabius et Nalbandian, à l’issue de leur entretien Պարոնայք Ֆաբիուսը և Նալբանդյանը հանդիպման ավարտին

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ