ՀՀ Առողջապահության նախարարության և Սանոֆի ընկերության միջև հոգեկան առողջության ոլորտում գործակցության մեկնարկը [fr]

JPEG

2017թ. մայիսի 30-ին տեղի ունեցավ ՀՀ Առողջապահության նախարարության, Սանոֆի ֆրանսիական ընկերության և Համաշխարհային սոցիալական հոգեբուժության ասոցիացիայի (WASP) միջև հոգեկան առողջության ոլորտում հանրային-մասնավոր գործընկերության պաշտոնական մեկնարկը : Այս գործընկերությունը նպատակ ունի վերապատրաստել բուժանձնակազմին բացահայտելու շիզոֆրենիայի և ծանր դեպրեսիայի ախտանիշները և բարձրացնելու հանրային իրազեկությունն այս հիվանդությունների վերաբերյալ : Փոխըմբռնման եռամյա հուշագիրը ստորագրվել է 2016 թվականին և հանդիսանում է 2014թ. փետրվարին հաջողությամբ մեկնարկած պիլոտային առաջին ծրագրի շարունակությունը :

Ն.Գ. պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն մասնակցեց ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի, ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանի, ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի, WASP-ի և Սանոֆիի ներկայացուցիչների հանդիպմանը, որը հաջորդվեց մամուլի ասուլիսով :

Ն.Գ. պարոն Դեսպանը նշեց Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում Ֆրանսիայի հանձնառության կարևորությունը՝ Սանոֆի ընկերության սոցիալական հանձնառությունը, Առողջապահության նախարարության 2016թվականին ստորագրված համագործակցությունը Լիոնի Վինատիե բժշկական կենտոնի հետ և Մայրի սոցիալական թերապիայի կենտրոնին Ֆրանսիայի դեսպանության կողմից ցուցաբերվող աջակցությունը : Առողջապահության ոլորտում համագործակցությունն էլ ավելի կակտիվանա «Բիզնես Ֆրանսի» կողմից կազմակերպված «Ֆրանսիական առողջապահության օրեր Հայաստանում» միջոցառման շնորհիվ, որը կանցկացվի հուլիսի 6-ից 7-ը Սանոֆի և ֆրանսիական բազմաթիվ այլ ընկերությունների մասնակցությամբ :

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ