ՀԵԿԱ ասոցիացիայի կազմակերպած Կանանց ձեռներեցության միջազգային օրը Հայաստանում [fr]

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Եվրոպական Միությունը ներկա էին, նոյեմբերի 19-ին Հայաստանի Երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի (ՀՀ ԿՁՑ) կազմակերպած միջոցառմանը, որը նվիրված էր «Կանանց ձեռներեցության միջազգային օրվան»: Այս հանդիպումը առիթ էր ներկայացնելու Հայաստանի բազմաթիվ կին ձեռներեցների հանձնառությունն ու հաջողությունները, իսկ մասնակիցների համար՝ մտքեր փոխանակելու Հայաստանի տնտեսության և հասարակության մեջ կնոջ դերի շուրջ:

Ֆրանսիայի դեսպանությունը և ՀԵԿԱ ասոցիացիան գործընկերներ են ձեռնարկատիրական տարբեր նախագծերում: Այսպես, 2015թ. հունիսին Երևանում կայացած միջազգային համաժողովը նվիրված կանանց ձեռներեցությանը, վարում էին Դեսպանության մշակույթի և համագործակցությանհարցերով խորհրդական Ժան-Միշել Կասբարյանը և Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ Մարի Քրիստին Օղլին : ՀԵԿԱ-ն նաև մեծապես ներգրավված էր Ֆրանսիայի դեսպանության կազմակերպած Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շուրջ հայկական առաջին հանդիպումներին, որը տեղի ունեցավ 2015թ. հոկտեմբերի 2-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում:

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ