Կրթաթոշակներ 2014-2015 ուսումնական տարում Ֆրանսիայում սովորելու համար:

Նկարագրություն

Ֆրանսիական կառավարության կրթաթոշակները բաց են բոլոր այն հայ ուսանողների համար, ովքեր ովքեր ցանկանում են Ֆրանսիա մեկնել ուսման կամ գիտական հետազոտության նպատակով (մաստեր 2, դոկտորանտուրա կամ պրակտիկա) : Ֆրանսիական կառավարության կրթաթոշակների համար թեկնածությունները ընդունվում են մինչև 2014թ. հունիսի 30-ը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը

Այս կրթաթոշակները հատկացվում են թեկնածուի ներկայացրած փաթեթի դիտարկումից և հայ-ֆրանսիական հանձնաժողովի հետ հարցազրույցից հետո:

Թեկնածուները պետք է ներկայացնեն ուսումնական կամ հետազոտական կոնկրետ ծրագիր, ինչպես նաև իրենց կոնտակտը Ֆրանսիայի ընդունող հաստատության հետ : Ընտրված թեկնածուները կստանան սոցիալական ծախսերը ծածկող կրթաթոշակ` 2014թ. սեպտեմբերից դեկտեմբեր, այնուհետև, 2015թ. համար կհատկացվի ամբողջական ծածկույթ, ճանապարհածախս և ամսական նպաստ, տրամադրման ժամանակահատվածը ըստ դիպլոմի և մասնագիտության: Ֆրանսիական կառավարության կրթաթոշակների նպատակը Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության հաստատման խրախուսումն է: Առաջին անգամ Ֆրանսիա մեկնող ֆրանսիացի ուսանողների թեկնածությունը խրախուսելի է: Այս տարի առաջնահերթ ուշադրության կարժանանան ուսումնական ծրագրերն այն առարկաներից և թեմաներից, որոնք առնչվում են Հայաստանի զարգացմանը և նրա եվրոպական ինտեգրմանը : Խոսքը կարող է վերաբերվել օրինակ հետևյալ բնագավառներին` էներգետիկա, բնական ռեսուրսներ, գյուղատնտեսություն, առողջապահությունն, շրջակա միջավայր, կենսաբազմազանություն, քաղաքաշինություն և տրանսպորտ, բնական աղետների ռիսկեր, ազգային ժառանգություն, զբոսաշրջություն, եվրոպական գործարար իրավունք, նորմերի ներդաշնակեցում, սոցիալական պաշտպանություն…

Օգտակար տեղեկություններ

Ա. Կրթաթոշակի չափը և տևողությունը

Ամսական կտրվածքով կրթաթոշակը մաստեր, դոկտորանտուրա և կրկնակի դիպլոմի պարագայում կազմում է 767 եվրո, հետդոկտորոկան ստաժի համար `1374 եվրո: Այս գումարին ավելանում է Ֆրանսիայում գտնվելու ընթացքում կրթաթոշակ ստացողի սոցվճարների վճարումը: Կրթաթոշակների տևողությունը (մաստեր, դոկտորանտուրա և կրկնակի դիպլոմ) առավելագույնը 10 ամիս է (մեկ ուսումնական տարի) : Հետդոկտորական կրթաթոշակի տևողությունը առավելագույնը 12 ամիս է : Կրթաթոշակից օգտվող ուսանողները կարող են դիմել ժամկետը երկարաձգելու համար, որը հնարավորություն է տալիս մասնակի, ամբողջական կամ էլ սոցիալական ծածկույթ ապահովող կրթաթոշակի հատկացման համար : Այս հնարավորությունից չեն կարող օգտվել հետդոկտորական ստաժի համար կրթաթոշակ ստացողները : Երկարաձգումն արվում է թեկնածուի ներկայացրած փաթեթի ուսումնասիրության հիման վրա և չի կրում ավտոմատ բնույթ : Որոշ կրթաթոշակներ կարող են լրացուցիչ ֆինանսավորման առարկա հանդիսանալ (տես գործընկերությամբ հատկացվող կրթաթոշակներ) որոնք թույլ կտան ավելացնել կրթաթոշակառուի ստացած գումարի չափը:

Բ. Ճանապարհորդություն

Կրթաթոշակը ներառում է ինքնաթիռով, էկոնոմ դասով մեկնելու և վերադարձի ճանապարհածախսը :

Գ. Ուսման վարձ

Հանրակրթական հաստատությունների համար այն ներառված է կրթաթոշակներում :

Դ. Քաղաքը

Ֆրանսիայում գտնվելու ընթացքում, կրթաթոշակը հատկացնելու ժամանակ սահմանված կեցության քաղաքը հնարավոր չէ փոխել բացի բացառիկ դեպքերի :

Ֆրանսիական կառավարության կրթաթոշակներ գործընկերությամբ Երևանի Կոնյակի գործարանի (YBC) գործընկերությամբ հատկացվող կրթաթոշակները կառաջարկվեն սկսած 2014թ. սեպտեմբերից : Ֆինանսավորման առարկա կարող են հանդիսանալ գյուղատնտեսությանը, գինեգործությանը և մասնավորապես խաղողի հիվանություններին առնչվող մասնագիտությունները :

Դեսպանության կողմից հատկացվող կրթաթոշակներն ուսանողներին և գիտական հետազոտությամբ զբաղվող գիտաշխատողներին տրամադրվող անհրաժեշտ օգնության մի փոքր մասն են կազմում: Ուստի առաջարկում ենք ուշադիր ուսումնասիրել Campus France –ի ծրագրերի տեղեկագիրքը, որտեղ ամփոփված են Ֆրանսիայում ֆինանսավորման միջոցների ամբողջական ցանկը և որը ներառում է բոլոր մասնագիտությունները:

PDF - 60.6 ko
Dossier de candidature 2014-2015
(PDF - 60.6 ko)

տպագրված ... 09/02/2020

Էջի սկիզբ