<< Անցյալի բնապատկերներն ու կլիման …հայացք դեպի ապագա>> - Կոնֆերանս Ֆրանսիական Դեսպանատանը [fr]

<< Հանդիպումներ Ռոտոնդում>> ծրագրի շրջանակներում, Ֆրանսիայի Դեսպանատունը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու Փարիզի Կլիմայի շուրջ /ԿՕՊ 21/ գագաթնաժողովի նախապատրասման փուլի մեջ ներգրավված ՝

<< Անցյալի բնապատկերներն ու կլիման …հայացք դեպի ապագա>>

կոնֆերանսին

Հինգշաբթի 8-ը հոկտեմբերիմ ժամը 17.00

PNG

Մասնակիցներ՝ Վենսան Օլիվիե, գեոհնագետ- գեոմորֆոլոգ / Էքս-Մարսել համալսարան/, Բրունո Հելլի / Միջերկրածովյան և Արևելյան տուն/ և Ալեն Ռիդո / ճարտարապետ/

Մեր մոլորակի կլիման իր աշխարհագրական պատմության ընթացքում բազմիցս փոխվել է : Արդեն 2,6 մլն տարի է, ինչ սառցապատման և ջերմացման ժամանակահատվածները հաջորդում են միմյանց : Բնապատկերների մեջ բազմաթիվ հուշող ցուցանիշներ կան, որոնք մեզ հնարավորություն են ընձեռում բնորոշել և հասկանալ այդ փոփոխությունների ծագումը, բնույթը և ծավալը : Արտաքին գործերի նախարարության, Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի և Հետազոտությունների Ազգային գործակալության երկարաժամկետ հետազոտությունները մեզ թույլ կտան ծանոթանալու այդ կլիմայական փոփոխությունների տարբեր փուլերին և նրանց ազդեցությանը բնապատկերի և հասարակության վրա Հայաստանում, և ընդհանուր առմամբ փոքր Կովկասում :

Խնդրում ենք հաստատել ձեր մասնակցությունը մինչև հոկտեմբեի 7-ը Նանե Մալեկ- Ստանյանսին հետևյալ էլեկտրոնային հասցեով՝nanee.malek-stanians@diplomatie.gouv.fr և մուտքի մոտ ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ