Կլոդ Դեբյուսիի ստեղծագործությունները հնչեցին Կոմիտասի անվ. համերգասրահում [fr]

Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանությունը ս.թ. հունվարի 19-ին կազմակերպել էր Ֆրանսիացի կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսիի ծննդյան 150 ամյակին նվիրված միջոցառումների փակումը նշանավորվող համերգ :

Այս առիթով, Ֆրանսիայի Դեսպանության հրավերով, Արամ Խաչատրյանի անվ. եռյակը համերգ տվեց Երևանի Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը : Միջոցառման հովանավորն էր ԱԳԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը :

JPEG - 63.5 ko
Le Trio Khatchatourian Խաչատրյան տրիոն

Բացման խոսքում, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, պարոն Անրի Ռենոն հիշեցրեց, որ Կլոդ Դեբյուսին նշանակալի ավանդ է ունեցել 20-րդ դարի երաժշտության զարգացման գործում : Խոսելով հայկական երաժշտության հանդեպ ունեցած Դեբյուսիի հետաքրքրության մասին, Դեսպանը հիշեցրեց ֆրանսիացի կոմպոզիտորի` Կոմիտասի հանդեպ ունեցած հիացմունքի մասին, ում նա այցելել էր Փարիզում 1906 և 1907թթ :

Խաչատրյան տրիոյի երաժիշտներ Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Կարեն Շահգալդյանը (ջութակ) և Կարեն Քոչարյանը (թավջութակ), Դեբյուսիի նվագացանկից կատարեցին բազմաթիվ ստեղծագործություններ` նախատեսված սոլո, դուետի, տրիոյի և նույնիկ կվարետետի համար` ջութակահարուհիներ Քրիստինա Անտոնյանի և Յանա Դարյանի հետ :

Դահլիճը, որտեղ հավաքվել էր ավելի քան 400 հանդիսատես, հմայված փայլուն կատարմամբ` մեծ ոգևորությամբ դիմավորեց Տրիոյին :

Ֆրանսիական դասական երաժշտությունը լավագույնս ներկայացնելու նկատառումներով, Ֆրանսիայի դեսպանությունը նախատեսում է կազմակերպել ուրիշ միջոցառումներ, մասնավորապես` Խաչատրյան տրիոյի մասնացությամբ :

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ