Կլիմա – Գլխավոր քարտուղարի ճեպազրույցը նվիրված ապրիլի 22-ին կայանալիք Փարիզյան համաձայնագրի ստորագրման արարողությանը –ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի ելույթը

Փարիզում մենք պատմական ընտրություն կատարեցինք, որոշելով միասին գործել կլիմայի փոփոխության դեմ՝ ուղղորդելով մարդկությանը դեպի ցածր ածխածնային տնտեսություն : Անկեղծորեն կարծում եմ, որ սա բանականության ընտրությունն էր, սա նաև խղճի և արդարության ընտրությունն էր, հատկապես ամենաաղքատների համար, ովքեր առավել կախված են կլիմայական փոփոխություններից և առավել խոցելի են :

Այսպիսով, Փարիզը սահմանել է մեր ճանապարհային քարտեզը : Սա ինչ որ առումով մեր ապագան է, մեր համատեղ ուղին :

Այժմ մենք պետք է գործենք այնպես, ինչպես Դուք քիչ առաջ նշեցիք : Մենք պետք է տեղերում իրականացնենք մեր հանձնառությունները : Միանալով Ձեր կոչին, պարոն Գլխավոր քարտուղար, ուզում եմ նշել, որ ամենաբարձր մակարդակով քաղաքական համախմբումը, որը Փարիզի հաջողության գրավականն էր, պետք է առավել քան երբևէ ուժեղ լինի :

Ահա թե ինչու ապրիլի 22-ի իրադարձությունն այնքան ծանրակշիռ է և կարևոր : Անհրաժեշտ է, որ բոլոր պահանջվող ստորագրությունները, այնուհետև համապատասխան վավերացումներն արվեն հնարավորինս շուտ, որպեսզի Փարիզյան համաձայնությունը շատ արագ պատրաստ լինի գործարկման: Նաև շատ կարևոր է, որ պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նշեցիք, մասնակցեն այս միջոցառմանը և այսպիսով հաստատեն լիակատար համախմբման իրենց կամքը :

Իմ կողմից կարող եմ հավաստել, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլին ներկա կլինի Նյու Յորքում, որպեսզի ստորագրի համաձայնագիրը և վերահաստատի Ֆրանսիայի հանձնառությունը հանուն կայուն և համատեղ զարգացման:

Այս տարվա գործողություններում անհրաժեշտ է կրկնապատկել մեր ջանքերը, որպեսզի Փարիզում ստանձնած պարտավորությունները արտահայտվեն կոնկրետ միջոցներով և Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից՝ 2020թվականից շատ ավելի վաղ :

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ