Կլեր Մուրադյանի « Հայկական հարցը միջազգային դիվանագիտության մեջ. 1900-1923 » թեմայով դասախոսությունը հունիսի 26-ին ժամը 14-ին, Երևանի Պետական համալսարանում [fr]

2015 թվականի Ապրիլի 24-ին, ողջ աշխարհի հայերը հիշատակի միջոցառումներով նշեցին 1915-1916թ.թ., Օսմանյան կայսրության կողմից իրականացված Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը :

Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվեցին բազմաթիվ միջոցառումներ : Այս ուրբաթ՝ հունիսի 26-ին, ժամը 14-ին, Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 405 դահլիճում տեղի կունենա Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) տնօրեն Կլեր Մուրադյանի «Հայկական հարցը միջազգային դիվանագիտության մեջ. 1900-1923 » թեմայով դասախոսությունը: Այս դասախոսություն-քննարկումը հնարավորություն կտա բացահայտել Ստամբուլում տեղակայված դիվանագիտական առաքելությունների վերաբերմունքը հակամարտության հանդեպ : Այս առիթով, օգտագործվել են բազմաթիվ դիվանագիտական արխիվներ, այդ թվում և Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության արխիվները :

Մուտքն ազատ է բոլորի համար :

Հասցե՝ Երևան , Ալեք Մանուկյան 1, Երևանի պետական համալսարան

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ