Կինո [fr]

Ֆրանսիայի դեսպանությունն աջակցում է Հայաստանում ֆրանսիական կինոյի տարածմանը՝ Ոսկե ծիրան, Ռեանիմանիա և Ռոլան կինոփառատոնների միջոցով: Ֆրանսիական ֆիլմերի ցուցադրումը, ֆրանսիացի ռեժիսորների և դերասանների հետ հանդիպումները, ինչպես նաև Ֆրանսիայում հայ երիտասարդների և մասնագետների կրթաթոշակների ֆինանսավորումը նույնպես առիթ են մշակութային փոխանակումների համար: 2017թ. ի վեր ֆրանսիական կինոյի խթանումն իրականացվում է նաև Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնի ընթացքում, որոնք կազմակերպվում են Մոսկվա կինոթատրոնի և Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ համագործակցությամբ:

2012թ.Ֆրանսիայի Կինոյի և անիմացիայի ազգային կենտրոնի և Կինոկենտրոնի միջև ստորագրված Կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու երկու երկրների ֆիլմերի տարածմանը՝ համատեղ արտադրության, փորձի փոխանակման, կինեմատոգրաֆիական ժառանգության ձևավորման և արժևորման, ինչպես նաև հակերության դեմ պայքարի միջոցով:

տպագրված ... 17/04/2020

Էջի սկիզբ