Կերտենք Մեծ Փարիզ մետրոպոլը [fr]

Ֆրանսիական առաջին մետրոպոլը՝ յոթ միլիոն բնակչությամբ և գործարար գրավչությամբ հայտարարում է քաղաքային կյանքի որակի զարգացման հայտամրցույթ «Կերտենք Մեծ Փարիզ մետրոպոլը» միջազգային մրցույթի շրջանակներում, որի նպատակն է ստեղծել կայուն և խելացի քաղաքի մոդելով նորարական տարածքներ : Թեկնածուների քաղաքաշինական նախագծերն իրագործելու համար ընտրվել է 61տարածք :

Հայտամրցույթը գործում է « open innovation » սկզբունքով և հասցեագրվում է այն բոլոր դերակատարներին, ովքեր ցանկանում են ստեղծել վաղվա մայրաքաղաքը՝ ճարտարապետներ, քաղաքաշինարարներ, պրոմոութերներ, ներդրողներ, ստարթափներ և նույնիսկ քաղաքացիական ասոցիացիաներ և համայնքներ : Նրանք ազատ կլինեն միավորվելու խմբերում՝ անակնկալի բերելու և մրցակցելու բեկումնային գաղափարներով, միախառնելով ճարտարապետությունը և քաղաքաշինությունը, շրջակա միջավայրի օրինակելիությունը և սոցիալական նորարարությունը : Նրանց ստեղծագործական միտքը կարող է հիմնվել քաղաքացիների մասնակցության վրա և ընդլայնվել շարժունակության, լոգիստիկ կամ թվային գործառույթներով, ինչպես նաև մշակութային և սպորտային առաջարկներով : Հայտամրցույթին կարող են մասնակցել բոլոր տաղանդավոր մասնագետներն անկախ ազգությունից:

Մետրոպոլի քաղաքապետները առաջարկում են իրենց ենթակայության տակ գտնվող տարածքները զիջել լավագույն նախագծերն առաջարկող ընկերություններին, որոնք կընտրվեն ժյուրիի որոշմամբ և որի կազմում են նաև իրենք: Առաջարկվում են բացառիկ տարածքներ, որտեղ պետք է կերտել նոր թաղամասեր այն կայարանների շուրջ, որոնք կտեղակայվեն Փարիզի շուրջ կառուցվող ապագա մետրոյի 200կմ երկայնքով: Ընկերություններին առաջարկվում են նաև բացառիկ տարածքներ՝ քաղաքի սրտում, գետի ափին, հին ամրոցներում, գործունեության անընդհատ փոփոխվող գոտիներում, որտեղ նրանք հնարավորություն ունեն կերտելու Մեծ Փարիզ մետրոպոլի ոգին:

Ահա հիմնական փաստաթղթերը.

- Մրցույթի ներկայացման թերթիկը ֆրանսերեն (docx) և անգլերեն (docx)

- Առաջարկվող 61 տարածքների ցանկը (docx)

- Տարածքների քարտեզը (pdf)

- Բիզնես Ֆրանսի կողմից պատրաստված անգլերեն գրքույկ (pdf) Ֆրանսիայում ներդրումներին օժանդակություն տրամադրելու վերաբերյալ

Յոթ հիմնական տարածքների մանրամասն նկարագրություն.

- Pôle Gare des Ardoinnes, Vitry-sur-Seine (pdf, 864ko)

- Paris Hôtel logistique Bercy-Charenton, Paris (pdf, 907ko)

- Pont de Rungis, Thiais (pdf, 845ko)

- Franchissement Pleyel, Saint-Denis (pdf, 789ko)

- Triangle de Gonesse, Gonesse (pdf, 741ko)

- La Redoute des Hautes Bruyères, Villejuif (pdf, 862ko)

- Marne Europe, Villiers-sur-Marne (pdf, 827ko)

Մրցույթի և առաջարկվող տարածքների մասին ամբողջական տեղեկությունները կարող եք գտնել միջազգային մրցույթի կայքում :

տպագրված ... 28/10/2016

Էջի սկիզբ