Կարճամետրաժ ֆիլմերի տոն դեկտեմբերի 11-ից 21-ը [fr]

Ամենակարճ օրը սիրված ու մասնակցային տոն է և նպատակ ունի խթանել կարճամետրաժ կինոյի տարածումը ամենուր և բոլոր էկրանների վրա  : Այս տոնը նշվում է ամեն տարի, դեկտեմբերի 21-ին :

Հայաստանում այն կազմակերպվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ Ալիանս ֆրանսեզի և Կինոկենտրոնի կողմից : Տոնը կշարունակվի 10 օր՝ դեկտեմբերի 11-ից 21-ը, չշրջանցելով կինեմատոգրաֆիական ոչ մի ժանր՝ անիմացիոն ֆիլմեր, դրամա, հոգեբանական, կատակերգություն, արկածային, դետեկտիվ և այլն…

La fête du court-métrage, du 11 au 21 décembre 2013 Կարճամետրաժ ֆիլմերի տոնը դեկտեմբերի 11-ին և 21-ին - JPEG

Բացման օրը՝ դեկտեմբերի 11-ին, Նաիրի կինոթատրոնում կցուցադրվի սիրո թեմայով ընտրված անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերի շարք:

Մուտքն ազատ է և անվճար՝

- Նաիրի կինոթատրոն, դեկտեմբերի 11, 20 և 21

- Նարեկացի արվեստի կենտրոն, դեկտեմբերի 12, 16 և 17

- Ալիանս ֆրանսեզի ինտերնետ կայք՝ դեկտեմբերի 14 և 21

PDF - 376.4 ko
Programme Naregatsi Նարեկացի արվեստի կենտրոնի ծրագիրը
(PDF - 376.4 ko)
PDF - 358.6 ko
Programme Nairi Նաիրի կինոթատրոնի ծրագիրը
(PDF - 358.6 ko)

տպագրված ... 13/12/2013

Էջի սկիզբ