Կատելի և Պոյի համերգը Երևանում [fr]

2012թ. Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Ֆրենչ Բազար ասոցիացիան Երևանի Պարոնյանի անվան թատրոնում ուրբաթ, ապրիլի 13-ին, ժ. 19-ին ներկայացնում է արդի երաժշտության կանանց 2 խմբերի՝ Կատելի և Պոյի համերգը։

Անվճար ներկայացմանն աջակցել են Ֆրանսիական Ինստիտուտը, Փարիզի քաղաքապետարանը, Ստորին Նորմանդիա շրջանը, Գրենոբլ քաղաքը, Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանությունը և ՀՀ Մշակույթի նախարարությունը։

Երաժշտական և պոետիկ համարձակության համար քննադատության կողմից ողջույնի արժանացած «Քաղաքին աննկուն » (2008) և «Դեկորում» (2010) երկու ալբոմներով Կատելը բավականաչափ ելույթներ է ունեցել ինչպես շանսոնի ասպարեզում, այնպես էլ ռոք ֆեստիվալներում և սրահներում։ Փխրուն և էներգիայով լի երգչուհու խարիզման վերջինիս համար ստեղծել է բեմական արտիստի ամուր համբավ։ Խմբում հանդես գալուց հետո, նա ընտրել է մեներգչի ուղին. բեմական կերպ, որը միևնույն ժամանակ վերադարձ է իր երգերի ամենապարզ ձևին, ինչպես նաև հարթակ՝ գալիք ալբոմի անվանումները փորձարկելու համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելել պաշտոնական կայքը և My space

Իր առաջին ալբոմում Պոն գալարվում է, անցնում ինտիմ տարածություններ, ստեղծում փխրուն, խորհրդավոր և զգայական մի աշխարհ։ Բեմին իր «Առաջին մազաթափում» երգով նա շոշափում է ներքինի և արտաքինի միջև առկա զգայական սահմանագիծը, և այնտեղ թողնում իր կտորները։ Ֆրանսերենով, թե անգլերենով Պոն երգում է զգայարանների մասին։

Լրացուցիչ տեղեկություններ

Ֆրենչ Բազար ասոցիացիայի նպատակն է, մասնավորապես հայ և ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ կենդանի համերգների միջոցով օժանդակել և զարգացնել Հայաստանի, Ֆրանսիայի և Ֆրանկոֆոնիայի անդամ այլ պետությունների (Բելգիա, Շվեյցարիա և այլն) միջև մշակութային փոխանակումները։ Ֆրենչ Բազար ասոցիացիան կոչված է նաև զարգացնել Հայաստանում ի սպաս Ֆրանկոֆոնիայի ցանկացած մշակութային միջոցառում, հայ երիտասարդների մոտ արթնացնել ֆրանսերենի, ֆրանսիական և ֆրանսալեզու մշակույթների նկատմամբ սերը և ի ցույց դնել դրանց գրավչությունը՝ Հայաստանին, որպես Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության ասոցիացված անդամի, այսպիսով ընձեռելով լավագույն տեսանելիություն։

Շաբաթ, արպիլի 14-ին, ժ. 21:30-ին երկու երգչուհիները ելույթ կունենան նաև Մեցցո ակումբում :

JPEG

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ