Կապվել Մշակույթի և համագործակցության բաժնի հետ [fr]

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության բաժինը զբաղվում է ֆրանսերենի, ֆրանսիական մշակույթի և մտքի տարածման և խթանման հարցերով:

Բազմաթիվ միջոցառումների (համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, համաժողովներ, ցուցահանդեսներ …) աջակցելու միջոցով մշակույթի և համագործակցության բաժինն իր օժանդակությունն է ցուցաբերում գործընկերային ծրագրերին` արվեստի, հանրակրթության, բարձրագույն կրթության, գիտության, բանավեճերի կազմակերպման, տեխնիկական և ապակենտրոնացված համագործակցության, սպորտի բնագավառներում, ինչպես նաև աջակցում է զարգացման ու քաղաքացիական հասարակության ծրագրերին:

Ֆրանսիայի դեսպանության https://am.ambafrance.org պաշտոնական կայքը և www.culturefrance.am մշակությային կայքը, դեսպանատան սոցիալական էջերի հետ միասին, նպատակ ունեն ներկայացնելու դեսպանության մշակութային գործունեությունը, ինչպես նաև վերջինիս հայաստանյան օպերատորներին և գործընկերներին :


Ուղարկել նամակ

տպագրված ... 18/06/2020

Էջի սկիզբ