Կանանց նկատմամբ բռնության վերացման պայքարի միջազգային օրը [fr]

Միջազգային այս օրը, Ֆրանսիան հիշեցնում է իր համախմբումը նպատակ ունենալով վերջ տալ կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունների բոլոր ձևերին: 1995 թվականին Պեկինում կայացած Կանանց միջազգային համաժողովից ավելի քան 20 տարի անց, աշխարհում երեք կանանցից մեկը, իսկ որոշ երկրներում՝ երեքից երկուսը դեռևս ենթարկվում են բռնության:

Ֆրանսիան կոչ է անում բոլոր երկրներին վավերացնել և կյանքի կոչել կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման ՄԱԿ-ի կոնվենցիան, ինչպես նաև վավերացնել Եվրոպայի խորհրդի Ստամբուլի կոնվենցիան կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին:

Մենք համախմբվում ենք հանուն ՄԱԿ-ում ստանձնած և 2015թ. որդեգրած «կայուն զարգացման նպատակների» օրակարգում գրանցված մեր հանձնառությունների կատարման: Ֆրանսիայի և Նիդերլանդների նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան նոյեմբերի 21-ին ընդունեց ընտանեկան բռնության վերաբերյալ բանաձև:

Ֆրանսիան աջակցում է նաև ՄԱԿ - Կանայք կառույցի նախաձեռնությանը, որը նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը կազմակերպել է 16-օրյա ակցիա՝ ուղղված սեռով պայմանավորված բռնության դեմ: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք՝


http://www.onufemmes.fr/simpliquer/nos-campagnes/orange-day/:

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ