Կանանց մեծարման օր Ֆրանսիայի դեսպանատանը [fr]

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպվել էր կլոր սեղան « Կանայք աշխատանքում և կանանց աշխատանքը» թեմայով: Ժողովին մասնակցում էին ուսանողուհիներ Հայաստանում Ֆրանսիական Համալսարանից, Սլավոնական համալսարանից, Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանից, ինչպես նաև լրագրող կանայք, հասարակական հատածի կին ներկայացուցիչներ և Հայաստանում տեղակայված ֆրանսիական ձեռնարկությունների ղեկավար կին աշխատակիցներ:

JPEG - 78.4 ko
Ֆրանսիայի Դեսպանը ողջունում է ֆրանկոֆոն կանանց

Կլոր սեղանի ավարտին և Ֆրանկոֆոնիայի օրերի բացման նախօրեին, Ֆրանսիայի դեսպանը կազմակերպել էր ընդունելություն, որին հրավիրված էին Դեսպանության գործընկեր ֆրանկոֆոն կանայք, ովքեր ներկայացնում են քաղաքական, մշակութային, դիվանագիտական, ԶԼՄ-ների և համալսարանական ոլորտները:

Ֆրանսիայի դեսպանը իր հարգանքի տուրքը մատուցեց մասնավորապես` Կանանց իրավունքի պաշտպանության գործում ավանգարդիստ և պիոներ այնպիսի կանանց, ինչպիսիք են Լուի Միշելը, Սիմոն դը Բովուարը, Մարի Կյուրին, Էլեն Բուշեն, Մարիզ Բաստիեն:

JPEG - 49.5 ko
Դեսպանը կրթական ոլորտի կին ներկայացուցիչների հետ

Կանանց նվիրված օրվա երաժշտական մասը զարդարեց « Առնո Բաբաջանյան» հիմնադրամի մեներգչուհին, կատարելով երկու ֆրանսիական երգ` Էդիթ Պիաֆի « Hymne à l’amour » և Պատրիցիա Կաասի « Mademoiselle chante le Blues » :

JPEG - 36.8 ko
Դեսպանը շնորհավորում է կանանց` տոնի կապակցությամբ
JPEG - 291 ko
JPEG - 58.7 ko

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ