Կանադայի դեսպանը Երևանի ֆրանսիական դպրոցին նվիրաբերել է գրքեր [fr]

Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Սլոանը (նստավայրը` Մոսկվա), մարտի 21-ին ժամանելով Հայաստան` այցելեց Նար-Դոս փողոցում տեղակայված Երևանի Ֆրանսիական դպրոց (Ֆրանսիական դպրոց հիմնադրամ): Դեսպանը` տիկնոջ և դեսպանության երկրորդ քարտուղարի ուղեկցությամբ այցելել է տարրական և քոլեջի դասարաններ և զրույցներ ունեցել աշակերտների հետ` ողջունելով նրանց ֆրանսերենի բարձր իմացությունը:

Բավական մտերմիկ արարողության ընթացքում դպրոցի ուսուցչական կազմի ներկայությամբ պարոն Սլոանը դպրոցին նվիրեց գրքեր, որոնք, ի ուրախություն դիվանագետի` աշակերտները շտապեցին անմիջապես ուսումնասիրել:

Դեսպան Ջոն Սլոանը պատասխանեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային հարցերով խորհրդական պարոն Ժան-Միշել Կասբարյանի ողջույնի խոսքին, ով նրան ընդունել էր Ֆրանսիայի դեսպանի անունից և, ծնողի իր անձնական փորձով առաջնորդվելով, հիշատակել այն հնարավորությունները, որ ընձեռնում է Երևանի ֆրանսիական դպրոցը ոչ միայն ֆրանսիացիների, այլև ֆրանսիական կրթական մոդելով հետաքրքրվող ընտանիքների առջև: Դեսպանը ողջունեց միջնակարգ դպրոցի` ներկայումս քոլեջ, շուտով նաև լիցեյի մակարդակով զարգացումը, որն աշակերտների առջև հեռանկարներ է բացում ֆրանսիական դիպլոմներ ստանալու համար:

Այս դպրոցի բակալավրիատը աշակերտներին թույլ կտա ուսումը շարունակել ֆրանիական, ինչպես նաև ֆրանկոֆոն համալսարաններում` մասնավորապես Կանադայում:

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ