ԿՍՊ Հայաստան ՀԿ-ի մեկնարկը Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ [fr]

Ոգեշնչված` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից, Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի (CCI-FA), Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ), Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) և SAUR ընկերության հետ գործընկերությամբ, 2015թվականի հոկտեմբերի 2-ին կազմակերպված «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը (ԿՍՊ) նվիրված հայաստանյան առաջին հանդիպումների» հաջողությունից, 2016թ. նոյեմբերի 17-ին Ֆրանսիայի դեսպանությունը վերահաստատեց իր աջակցությունը Հայաստանում Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը՝ ֆինանսավորելով ԿՍՊ Հայաստան ՀԿ-ի պաշտոնական մեկնարկը: ԿՍՊ Հայաստանը սահմանակարգում է աշխատանքային խմբի գաղափարը, որն առաջացել էր դեռևս Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը նվիրված հայաստանյան առաջին հանդիպումների ընթացքում:

ԿՍՊ Հայաստանը նպատակ ունի.
• Բարձրացնել հայկական ընկերությունների իրազեկվածությունը ԿՍՊ-ի թեմատիկայի և այն հնարավորությունների վերաբերյալ, որ ԿՍՊ-ն առաջարկում է ընկերություններին տնտեսական ձեռքբերումների, նոր շուկաների և մարդկային ռեսուրսների արժևորման առումով ,
• Մասնակիցների միջև ստեղծել երկխոսության և լավագույն փորձի փոխանակման հնարավորություն,
• Նպաստել այն առաջարկների ի հայտ գալուն, որոնք կարող են նպաստել

ԿՍՊ-ի պրակտիկայի զարգացմանը Հայատստանի տարածքում գործող տնտեսական դերակատարների համար:

ԿՍՊ Հայաստանի մեկնարկին նվիրված կոնֆերանսը տեղի ունեցավ 2016թ. նոյեմբերի 17-ին Երևանում՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի ներկայությամբ: Այս միջոցառումը համախմբել էր շուրջ 50 մասնակիցների, որոնց մեծ մասը Հայաստանում տեղակայված տեղական և արտասահմանյան ընկերություններ էին: ԵԱՀԿ-ն, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, ֆրանսիական Ամունդի ընկերությունը և Գրին Բին կանադական ընկերությունը ներկայացրին ԿՍՊ-ի իրենց քաղաքականությունը, ինչը դահլիճում աշխույժ քննարկումների առիթ հանդիսացավ և երկրում այս կարգի քաղաքականություն իրականացնելու հանդեպ որոշակի հետաքրքրություն առաջացրեց:
ԿՍՊ Հայաստանը խրախուսում է հայկական ընկերությունների «ԿՍՊ հովանավորչության» հիմնումը նույն սեկտորներում գործող ֆրանսիական ընկերությունների կողմից (Ֆրանսիայի կամ Հայաստանում ներկա) տեղական մակարդակով համարժեք և կայուն լուծումներ առաջ քաշելու համար:

Մանրամասն տեղեկությունների համար՝ www.csrngo.am:

տպագրված ... 07/02/2020

Էջի սկիզբ