«ԿՈՆԴենսացված» /Kondensé, Kondensierte Diversität Արվեստի ճամբար Կոնդում [fr]

17-րդ դարում ձևավորված Կոնդ թաղամասում են գտնվում Երևանի ամենահին տները, որոնց գոյությունն այսօր սպառնալիքի տակ է անշարժ գույքի ոլորտի դերակատարների կողմից: Կարևորելով այս ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ (օրինակ՝ պարսկական ճարտարապետության նմուշներ, 1687 թվականին կառուցված մզկիթի ավերակներ), Ֆրանսիայի դեսպանությունը և Գյոթե կենտրոնը, համագործակցելով համալսարանների, հասարակական կազմակերպությունների և մշակութային օպերատորների հետ, ԿՈՆԴենսացված /«Kondensé / Kondensiarte Diversität»/ խորագրով փառատոնի շրջանակում 2021 թվականի հուլիսի 5-ից 11-ը ներկայացնում են մշակութային և գիտական միջոցառումների շարք: Փառատոնը, որին աջակցում է ֆրանս-գերմանական քաղաքացիական հիմնադրամը¹, նպատակ ունի իրազեկել բնակիչներին այս թաղամասի ճարտարապետական ժառանգության և զբոսաշրջային ներուժի մասին, ինչպես նաև առաջարկել ամառային մշակութային ծրագիր, որի շարունակականությունը հնարավոր կլինի ապահովել ներգրավված տեղական հաստատությունների և ասոցիացիաների միջոցով:

Կոնդ թաղամասն այս առիթով կհյուրընկալի երեխաների և երիտասարդների համար անվճար կազմակերպված արվեստի և ուսումնական ամառային ճամբարը՝ հայ, գերմանացի և ֆրանսիացի ճարտարապետների և նկարիչների ղեկավարությամբ՝ Երևանի Կոնդ թաղամասի Ռուսթավելի 17 հասցեում գտնվող թիվ 23 նախկին դպրոցի բակում։ «Կոնդ արտ ճամբարը» ներառում է.

  • - Գրաֆիտիի, շաբլոնների աշխատարաններ, մետաքսանկարչության դասընթացներ, որոնք կհամակարգեն Visual Art Gallery- ի հայ և "Farbfabrique-Gängeviertel" - ի (Համբուրգ) գերմանացի ներկայացուցիչները:
  • - Քաղաքային գծանկարի և կաղապարով տպագրության աշխատարան, որը կվարի Ֆրանսիացի պատկերազարդող Գիյոմ Ռեյնարը։
  • - Անիմացիոն ֆիլմերի ստեղծման աշխատարան՝ Ռեանիմանիա փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունիի ղեկավարությամբ։
  • - Երաժշտական գործիքների պատրաստման աշխատարան Հայկ Կարոյի Կարապետյանի հետ։
  • - Կավանյութի հետ աշխատանքի և հում աղյուսի պատրաստման ուսումնական սեմինարներ՝ Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի (ENSAL) և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) շրջանավարտներ, հայ և ֆրանսիացի երիտասարդ ճարտարապետների ղեկավարությամբ, ովքեր վերապատրաստվել են CRAterre ֆրանսիական ասոցիացիայում։
  • - Երեկոյան՝ կինոնկարների և մուլտֆիլմերի ցուցադրություն։

Զուգահեռաբար, 2021թ․ հուլիսի 10-ին կանցկացվի քննարկումների օր, որը Կոնդի բարեկարգման նախագծերի շուրջ կհամախմբի հայ և ֆրանսիացի ճարտարապետների, քաղաքաշինարարների, դասախոսների և ուսանողների՝ Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի դասախոս և ճարտարապետ Սյուզան Մոնոյի ղեկավարությամբ և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնակցությամբ։ Քննարկումների օրվան կնախորդի հուլիսի 6-ից մեկնարկած Կոնդի բարեկարգման նախագծերի շրջիկ ցուցահանդեսը, որը կմեկտեղի ՃՇՀԱՀ-ի և ENSAL-ի մագիստրոսական առաջին և երկրորդ կուրսերի ուսանողների, ինչպես նաև Լիոնի քաղաքաշինության գործակալության և «Երևաննախագիծ» ինստիտուտի կողմից մշակված նախագծերը, այսպիսով համատեղելով ֆրանսիական և հայկական տարբեր մոտեցումները և տեսակետները Կոնդ թաղամասի զարգացման հնարավորությունների վերաբերյալ:

Ծրագիր

  • - Երկուշաբթի, 5 հուլիսի, ժ․20․00 –Միջոցառման բացումը՝ Ֆիլմադարանի կողմից կազմակերպված Վիմ Վենդերսի «Փարիզ, Տեխաս» (1984) ֆիլմի ցուցադրություն (Երևան, Կոնդ , Ռուսթավելի փող․17,)
  • - Երեքշաբթի, հուլիսի 6-ից՝ շաբաթ, հուլիսի 10-ը, ժ․11․00-ից 12․30-ը և 18․00-ից -19․00-ն, Ռուսթավելի 17՝ Կոնդ արվեստի ճամբար, գրաֆիտիի, շաբլոնների, մետաքսագրություն, անիմացիոն ֆիլմերի ստեղծման, երաժշտական գործիքների պատրաստման աշխատարաններ։ Երեխաների համար աշխատարանները բաց են ժ․11-ից 13-ը (regristration recommanded : https://forms.gle/pCCZw6Wf1or3MMaM8 ), երիտասարդների համար՝ ժ․17․30-ից 19․30-ը (գրանցվել այստեղ՝ https://forms.gle/DowxUbw34feQyad16
  • - Երեքշաբթի, 6, չորեքշաբթի 7, հինգշաբթի, 8 հուլիսի ժ․ 20․00, Ռուսթավելի փող․ -ֆրանսիական և գերմանական անիմացիոն ֆիլմերի ցուցադրություն (հայերեն ենթագրերով)
  • - Շաբաթ, 10 հուլիսի, ժ․ 9․30-19.00, ՃՇՀԱՀ – Քննարկումների օր՝ «Կոնդը տարբեր դիտակերպերով. նախագծեր և հեռանկարներ» խորագրով գիտաժողով, որը կհամակարգի և կվարի ֆրանսիացի դասախոս և ճարտարապետ, գիտաշխատող EVS-LAURe լաբորատորիայում (UMR 5600 CNRS) Սյուզան Մոնոն՝ ENSAL-ի շրջանավարտ, երիտասարդ ճարտարապետների հետ և ՃՇՀԱՀ-ի, Քաղաքաշինության պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Երևանի Ճարտարապետության թանգարանի, ինչպես նաև Լիոնի և Երևանի քաղաքաշինության գործակալությունների հետ համագործակցությամբ։
  • - Կիրակի, 11 հուլիսի, 19.30 Կոնդի դպրոց, Ռուսթավելի փող․ 17 – Փակման համերգ Հայկ Կարոյի Կարապետյանի կատարմամբ, Կոնդ արվեստի ճամբարի աշխատանքների ցուցադրում, ինչպես նաև «Կոնդը տարբեր դիտակերպերով. նախագծեր և հեռանկարներ» խորագրով ցուցահանդես։

¹ Ֆրանս-գերմանական քաղաքացիական հիմնադրամն աջակցում է այն մարդկանց, ովքեր ակտիվորեն մասնակցում են եվրոպական քաղաքացիական հասարակության ստեղծմանը` աշխատելով ընդհանուր և միջսերնդային նախագծերի վրա՝ Ֆրանսիայի և Գերմանիայի սահմաններից դուրս: https://www.fondscitoyen.eu

տպագրված ... 06/08/2021

Էջի սկիզբ