Ծաղրանկարները 19-րդ դարի հայկական մամուլում [fr]

Հայաստան կատարած իր այցի կապակցությամբ, Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) տնօրեն, ֆրանսիացի պատմաբան Կլեր Մուրադյանը, «Ռոտոնդյան հանդիպումների» շրջանակներում հրավիրված էր Ֆրանսիայի Դեսպանություն` կարդալու դասախոսություն «Կովկասի քաղաքական ծաղրապատկերը հայկական մամուլում» թեմայով:

JPEG - 76.2 ko
L’Ambassadeur s’entretient avec Claire Mouradian

Բազմաթիվ ծաղրապատկերների և հումորիստական նկարների միջոցով, Կլեր Մուրադյանը ուրվագծեց 19-րդ դարի հայկական մամուլի պատկերացումը դարաշրջանի իրադարձությունների առնչությամբ:

Դասախոսության հաջորդ օրը, Ֆրանսիայի դեսպանությունը, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի ղեկավարած «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» հետ գործընկերությամբ, հրավիրել էր Կլեր Մուրադյանին ներկայացնելու ելույթ «Կովկասի ռուսական գաղութարարական նկրտումները ցարական շրջանից մինչև ԽՍՀՄ» թեմայով:

Կլեր Մուրադյանը մասնագիտացված է Կովկասի պատմության և աշխարհագրության, և մասնավորապես Հայաստանի պատմության ոլորտում: Նա հրատարակել է բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում հանրահայտ « Հայաստան» աշխատությունը, որը տպագրվել է « Ի˚նչ գիտեմ» (Que sais-je ?) հավաքածուի շարքից:

JPEG - 68.3 ko
Claire Mouradian lors de sa conférence à l’Ambassade de France

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ