Լուսանկարներով անդրադարձ «Խելացի քաղաքներ, շվեյցարական և ֆրանսիական փորձ» համաժողովին, որը մեծ հաջողություն ունեցավ: [fr]

Ս/թ ապրիլի 15-ին ուշադիր և դինամիկ հանդիսականով լի դահլիճի առջև փորձագետները հանդիպեցին «խելացի քաղաք» խորագրի ներքո: Նրանք հնարավորություն ունեցան քննարկելու խելացի քաղաքների գրավչությունը, ինչպես նաև մարտահրավերներն ու հնարավորությունները, որ ներառում է դրանց կենսագործումը՝ օրինակ բերելով մասնավորապես շվեյցարական և ֆրանսիական փորձը: Շվեյցարիայի դեսպանության և Impact Hub Yerevan-ի նախաձեռնած միջոցառումն իրականացվել է Հայաստանում Ամերիկյան համալսարանի և Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ:

Ինչպես հստակ սահմանեց քաղաքաշինարար և խառը տնտեսությունների հարցերով փորձագետ Բերտրան Ռուզոն, կառուցել «խելացի քաղաք» նշանակում է օպտիմալացնել նրա գործունեությունը, ինչպես նաև նոր թվային տեխնոլոգիաների և հաղորդակցության միջոցների մոբիլիզացման միջոցով առաջարկվող ծառայությունները: Ըստ վերջինիս, քաղաքները միշտ են խելացի եղել (թեկուզ միայն այն պատճառով, որ կառուցվում են գետերի հարևանությամբ), սակայն այսուհետ խոսքը վերաբերում է քաղաքի նոր մոտեցմանը և կառավարմանը:

Զեկուցողներն ընդգծեցին, որ ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր դերակատարները պետք է այլևս միասին կերտեն նորը, որպեսզի կառուցեն կենսակերպի զարգացմանն առավել հարմարեցված «խելացի քաղաքներ»: Շեշտը նաև դրվեց այս գործընթացում քաղաքացիների որոշիչ դերակատարության վրա: SNUKR [1] by KINITIC-ի նախագահ և գլխավոր տնօրեն Քլոե Սաասը հայտարարեց, որ խոսքը մասնակցային մոտեցման՝ «քաղաքացուն իր տարածքի բանալիները տրամադրելու» մասին է:

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց «խելացի քաղաքների» առաջ քաշած մարտահրավերներին: Բարձրացվեցին նոր տեխնոլոգիաների հանդեպ քաղաքացիների վստահության և տվյալների գաղտնիության (մասնավորապես օգտատերերի գեոլոկացիան) հարցերը: Հարկ է նաև խուսափել տարբեր տարիքի անձանց, քաղաքաների և թաղամասերի միջև անջրպետ ստեղծելուց:

Créapole-ի և FITEC-ի նախագահ և գլխավոր տնօրեն Յան Բարթն ընդծեց, որ «խելացի քաղաքների» փորձի լայնակի ծավալները հանրավորություն են ընձեռում սովորելու և ոգեշնչվելու մասնավորապես Շվեյցարիայում և Ֆրանսիայում արդեն իսկ իրականացված նախագծերից: Երբ, հատկապես, խելացի քաղաքի հաջողության գործոնները մեկտեղվում են (ըստ Innobridge-ի ասոցացված տնօրեն Ալեքսանդր Կոքոզի՝ քաղաքական հանձնառություն, քաղաքացու համար և կողմից ընտրված լուծումներ, բոլոր դերակատարների մասնակցություն, նորարարություն), խելացի քաղաքների կենսագործումը բազում հանարավորություններ է խոստանում:

Միջոցառմանը հաջորդած կոկտեյլը բազմաթիվ փոխանակումների և հետաքրքիր քննարկումների առիթ հանդիսացավ:

[1SNUKR հավելվածը օգտատերերին թույլ է տալիս ինքնուրույն ստեղծել զբոսաշրջային հարմարեցված երթուղիներ: Եթե ցանկանում եք լինել SNUKR հավելվածի առաջին օգտատերերից, որի պաշտոնական մեկնարկը նախատեսված է մայիսի վերջին, կարող եք հաղորդագրություն ուղարկել հետևյալ հասցեով՝ tryit@snukr.io:

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ