Ի գիտություն արտերկրում բնակվող ֆրանսիացիների [fr]

Տիկին, Պարոն, Թանկագին հայրենակիցներ,

Արտերկրում բնակվող մեր հայրենակիցների անվտանգությունը մեր մշտական հոգածության առարկան է և գերակա խնդիրը:

Հայաստանը ապահով և հյուրընկալ երկիր է, հաճելի` բնակվելու և այցելելու համար : Այսուհանդերձ, երկիրը տեսել է ավերիչ երկրաշարժ և անցել բազմաթիվ փորձությունների միջով : Հետևաբար առաջանում է անխուճապ բայց վճռական զգոնության անհրաժեշտություն :

Ահա թե ինչու, մեր քաղաքացիների և Հյուպատոսական բաժնում գրանցված անձանց պաշտպանությունը լավագույնս ապահովելու նպատակով, մենք պարբերաբար թարմացնում ենք անվտանգության պլանը և հանդիպում տեղամասերի ղեկավարների հետ, ովքեր, ճգնաժամի դեպքում կհանդիսանան կապող օղակ` ֆրանսիական համայնքի և Դեսպանության միջև :

Ձեր տեղամասերի ղեկավարները կամավոր սկզբունքով տրամադրում են իրենց ժամանակը, որպեսզի օղակների միջև կապը պահպանեն, ինչը թույլ կտա անսպասելի իրադրության դեպքում անմիջապես հակազդել : Ահա թե ինչու, դիմում ենք Ձեզ ` խնդրելով նրանց հանդեպ լավագույն վերաբերմունք ցուցաբերել, երբ նրանք դիմում են Ձեզ, որպեսզի տեղեկություններ հաղորդեն նախազգուշական միջոցների և անվտանգության պլանը բարեփոխելու մասին:

Սակայն, պետք է նշել, որ մեր անհատական և կոլեկտիվ անվտանգությունը կախված է նաև ձեզանից յուրաքանչյուրից: Գրանցվել հյուպատոսական բաժնում, տեղեկացնել հասցեի փոփոխության մասին, տալ հեռախոսահամարները` սրանք պարզ գործողություններ են, որոնք թույլ կտան արտակարգ իրավիճակներում գործել արագ և ճիշտ : Կապվել Մարիցա Բշտիկյանի հետ +37460 65 17 77:

Գրանցվել հյուպատոսական բաժնում

Ծանոթանալ տեղամասերի ղեկավարներին`

PDF - 202.6 ko
Տեղամասերի ղեկավարների տվյալները
(PDF - 202.6 ko)

Ահա այս մի քանի տարրական նախազգուշական միջոցառումների գնով է, որ կարող ենք լիովին օգտվել կյանքի այն առավելություններից, որ այս երկիրը և նրա բնակիչները ընդունակ են տալ բոլոր նրանց, ովքեր այցելում կամ բնակվում են այնտեղ :

տպագրված ... 06/03/2020

Էջի սկիզբ