Իրաք-Սիրիա-Պաշտպանության նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հարցազրույցը « Լը Ֆիգարո » օրաթերթին (Փարիզ, 09/09/2014թ.)

Հարց – Ինչպե՞ս եք գնահատում Իսլամական պետության վտանգը, որը մի քանի ամսվա ընթացքում տիրացել է Իրաքում և Սիրիայում բավական ընդարձակ տարածքների և որտեղ իշխում է ահաբեկչությունը :

Պատասխան – Մենք բախվել ենք աննախադեպ և առանձնապես տագնապալի մի երևույթի : « Իսլամական պետություն » կոչվող ահաբեկչական այս խմբավորումը նմանը չունեցող սպառնալիք է ներկայացնում : Ռազմական առումով, այս ջիհադիստները ընդունակ են միաժամանակ իրականացնել ահաբեկչական գործողություններ, զինված հարձակում գործել բնակավայրերի վրա և կիրառել սովորական սպառազինության միջոցներ :
Մյուս կողմից, վերջին տարիների ընթացքում, ոչ մի ուրիշ ահաբեկչական խմբավորում այսքան հարուստ չի եղել : Այս խմբավորումը տիրապետում է նորագույն ռազմական տեխնիկայի, շահագործում է նավթահանքեր և սև ոսկին վաճառում ցածր գներով : Վերջապես չմոռանանք նրա միջազգայնական նկրտումները. նրա ծրագրում սահմաններն ընդլայնելը և 18-րդ դարի Բաղդադի խալիֆաթի տարածքները վերադարձնելն է : Նա իր կողմն է գրավում բոլոր նրանց, ովքեր, լինեն նրանք չեչեն, թունիսցի, բրիտանացի, ֆրանսիացի թե բելգիացի, ցանականում են մասնակցել այս հիվանդագին և ավերիչ մոլեռանդությանը :

Հ.– Քանի՞ մարդ է ներգրավված Իսլամական պետությունը ձևավորելու գործում :

Պ. – 15-ից 20 հազար հոգի : Նրանց առաջխաղացումը չափազանց արագ ստացվեց : Շարժումը եկավ Իրաքից, անցավ Սիրիայով, այնուհետև կրկին վերադարձավ Իրաք միևնույն վճռականությամբ : Այս խմբավորումն ամրապնդվեց՝ իրեն միացնելով Սադամ Հուսեյնի բանակի նախկին զինվորներին, ովքեր չէին ներգրավվել իրաքյան նոր բանակի կազմում, ինչպես նաև բազմաթիվ սուննի ցեղախմբերի, որոնք իրենց մերժված էին զգում կառավարության կողմից :

Հ. – ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում կազմավորված միջազգային կոալիցիան ինչպե՞ս է գործե լու : Օդային հարվածները բավարա՞ր են լինելու : Ֆրանսիան կարողանալու՞ է տրամադրել ցամաքային զորքեր :

Պ. – Ֆրանսիան արդեն իսկ ուղարկել է 63 տոննա հումանիտար օգնություն : Իրաքյան կառավարության համաձայնությամբ, մենք զենք ենք մատակարարել քուրդ զինյալներին : Մեր բանակը նաև օգնում է նրանց ձևավորմանը : ՆԱՏՕ-ի Նյուպորտի գագաթնաժողովը թույլ տվեց կազմավորել միջազգային կոալիցիա, որպեսզի ջիհադիստական սպառնալիքը Իրաքում չմնա անպատասխան : Մնում է հստակեցնել քաղաքական և ռազմական պայմանները : Գիտակցելով, որ « Իսլամական Պետություն » խմբավորումը սպառնում է նաև մեր անվտանգությանը՝ մեր երկիրը իր աջակցությունը կբերի այս գործին :
Անհրաժեշտ է նաև ձեռք բերել հարևան երկրների՝ մասնավորապես Սաուդյան Արաբիայի աջակցությունը, որը ստանձնել է Ծոցի երկրների հավաք կազմակերպել : Արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ միասին, ես կմիանամ այդ նախաձեռնությանը : Այս նպատակով, հաջորդ երկուշաբթի կմեկնեմ Արաբական Էմիրաթներ :
Միջազգային համաժողովը , որ Ֆրանսուա Օլանդը որոշել է կազմակերպել, թույլ կտա իրաքյան քաղաքականության հարցը մտցնել օրակարգ : Անհրաժեշտ կլինի նաև միջոցենր գտնել հարևան երկրների, մասնավորապես Լիբանանի և Հորդանանի անվտանգությունն ապահովելու համար : (...)./

publié le 31/05/2017

haut de la page