Իրաքի քրիստոնյաներին նվիրված ժողով Արտգործնախարարությունում (3 սեպտեմբերի 2014թ.)

Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսը և Ներքին գործերի նախարար Բերնար Կազընովը կաթոլիկ եկեղեցու և Արևելքի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև բազմաթիվ հասարակական գործիչների հետ քննարկեցին Իրաքի փոքրամասնությունների վրա ծանրացած « Իսլամական պետության » լուրջ սպառնալիքը :

Նախարարները հիշեցրին, որ Ֆրանսիան ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ գործընկերների հետ համագործակցությամբ մեծ ջանքեր է ներդրել Իրաքի փոքրամասնությունների պաշտպանության գործում, ինչպես նաև տեղահանված անձանց և փախստականներին օգնություն ցուցաբերելու և « Իսլամական պետության » դեմ պայքարի համար :

Ֆրանսիան, որ արդեն 59 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Էրբիլ, հաջորդ շաբաթվանից սկսած ձեռնամուխ կլինի հումանիտար օգնության նոր խմբաքանակի առաքմանը : Օգոստոսի 15-ից սկսած, մոբիլիզացնելով Եվրամիությանը հասել է նրան, որ ստեղծվի հումանիտար կամուրջ և հավաքագրել 57 մլն եվրո օգնություն : Այսուհանդերձ օգնության անհրաժեշտություն դեռևս կա :

Ֆրանսիան կձգտի սատարել Միացյալ ազգերին՝ տուժած ազգաբնակչությանը օգնություն ցուցաբերելու հարցում : Պարոն Ֆաբիուսը հանձնարարել է տիկին Անիկ Ժիրարդենին էլ ավելի ակտիվացնել տեղական համայնքների գործողությունները FACECO-ի (Տեղական համայնքների կողմից տրամադրվող արտաքին օգնության ֆոնդ) շրջանակներում :

Ֆրանսիան նաև պատրաստակամություն է հայտնել, հիմնավորված հրատապության դեպքում ընդունել այն փախստականներին, ովքեր որևէ կերպ առնչվում են Ֆրանսիայի հետ : Նրանցից շատերը վերջերս են հյուրընկալվել այստեղ : Մյուսները Ֆրանսիա կհասնեն հաջորդ շաբաթ :

publié le 09/09/2014

haut de la page