Իրավական հիշատակումներ [fr]

- Լուսանկարների հեղինակի պարտադիր հիշատակում
- Հեղինակային իրավունքներ
- Դեսպանության կայք ուղղորդող հղումներ
- Դեսպանության կայքի կողմից առաջարկվող հիպերհղումները
- Գրել webmaster-ին
- Կայքի կոնցեպցիան և կառավարումը
- Հասանելիությունը
- Պատասխանատվության դրույթ
- Կիրառվող իրավունք

PNG - 121 octets

Լուսանկարների հեղինակի պարտադիր հիշատակում

Սույն կայքում առկա լուսանկարները վերցված են տարբեր աղբյուրներից: Դրանք վերցվում են Դեսպանության կամ Արտաքին գործերի և Միջազգային զարգացման նախարարության լուսանկարչական և աուդիովիդեո արտադրության կենտրոնից:

Նախարարության լուսանկարիչ՝ Ֆրեդերիկ դե լա Մյուր

Ցանկացած վերարտադրության համար (գրաֆիկա, լուսանկարներ և տեսանյութեր) : կապ հաստատել մեզ հետ:
Nota Bene : հստակ նշել համապատասխան էջի հղումը

Հեղինակային իրավունքներ

Համաձայն Մտավոր սեփականության մասին հանրային իրավունքի և, մասնավորապես, Մտավոր սեփականության օրենսգրքի L122-5 հոդվածի, «պաշտոնական փաստաթղթերը» ենթակա են ազատ օգտագործման.
- հայտարարություններ, ելույթներ, մամլո նյութեր և հաղորդագրություններ ;
- շրջաբերականներ, հրամանագրեր և այլ կանոնակարգային փաստաթղթեր ;
- CERFA ձևաթղթեր:

Սակայն, բովանդակության մասնակի կամ ամբողջական վերարտադրման համար պահանջվում է հստակ նշել հեղինակի անունը, աղբյուրը և, անհրաժեշտության դեպքում, նաև Դեսպանության կայքում զետեղված բնօրինակ փաստաթղթի հղումը:

Դեսպանության կայքում հասանելի մյուս բոլոր նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Համաձայն մտավոր սեփականության օրենսգրքի L.122-4 հոդվածի, ցանկացած վերարտադրության համար այսուհետև պահանջվում է հեղինակի համաձայնությունը:

Խոսքը մասնավորապես վերաբերում է Դեսպանության ծառայութնների կողմից մշակված տեքստերին, որոնց նպատակն է համացանցի միջոցով ֆրանսիացի և օտարերկրյա ընթերցողին իրազեկել Դեսպանության գործունեության, ընդհանրապես օտարերկրյա քաղաքականության մասին և, հատկապես, օտարերկրյա հանրությանը ներկայացնել Ֆրանսիան: Հիշատակված նյութերի բովանդակությունը չի կարող վերարտադրվել առանց նախնական թույլտվության և առանց աղբյուրը նշելու:

Ոչ առևտրային, մասնավորապես, ուսումնական նպատակով օգտագործումը թույլատրվում է պայմանով, որ պահպանվի տեղեկատվության ամբողջականությունը՝ առանց խեղաթյուրելու իմաստը, ծավալը, կիրառումը, ինչպես նաև հիշատակվի աղբյուրը և հրապարակման ամսաթիվը:

Տեղեկատվությունը չի կարող օգտագործվել առևտրային և գովազդային նպատակներով, առանց էքսպրես թույլտվության և հանրային տեղեկատվությունը վերարտադրելու լիցենզիայի: Առևտրային կամ գովազգային նպատակով վերարտադրություն է համարվում հանրային տեղեկատվությունից մշակված որևէ անվճար կամ վճարովի արտադրանք կամ ծառայություն՝ նախատեսված երրորդ անձի համար:

Նյութի բովանդակության վերարտադրման թույլտվության հայտերը պետք է հասցեագրվեն Դեսպանության կայքի խմբագրությանը: Էլեկտրոնային փոստով հայտերն ուղղել webmaster-ին:

Առևտրային կամ գովազդային նպատակով վերարտադրությունը չի թույլատրվի՝ բացառությամբ որոշ դեպքերի:

Դեսպանության կայք ուղղորդող հղումներ

Ցանկացած պետական կամ մասնավոր կայք լիազորված է, առանց նախնական թույլտվության, հղում կատարել (ներառյալ խորքային) Դեսպանության կողմից տրամադրվող տեղեկատվությանը:
Ինտերնետային կայքերի դեպքում, բովանդակության վերարտադրման թույլտվությունը ստանալուց հետո, պետք է հստակ հիշատակվի նյութի աղբյուրը՝ ինտերնետային հասցեի տեսքով. www.ambafrance-xx.org/consulfrance-yy.org/delegfrance-zzzz.org.

Յուրաքանչյուր էջի վերջում հարկ է ավելացնել «Հեղինակային իրավունքները պաշտպանված են» հիշատակումը:

Որոնվող փաստաթուղթն ուղղակիորեն մատնանշող «խորքային հղումներ»-ի (deep linking) ստեղծումը վերարտադրվող բովանդակության համեմատությամբ պետք է առավել արտոնյալ լինի:

Իրավամբ, այս պարագայում, diplomatie.gouv.fr կայքն ուղղորդող հղումների տեղադրման համար նախնական համաձայնություն անհրաժեշտ չէ: Այդուհանդերձ, խորհուրդ է տրվում վերնագրված նյութում հստակ նշել Արտաքին գործերի և Միջազգային զարգացման նախարարության կայքը:

Diplomatie.gouv.fr-ին հղում կատարող կայքերը պետական կայքի հեղինակությանը վնասելու դեպքում պատասխանատվության կենթարկվեն:

Դեսպանության կայքի կողմից առաջարկվող հիպերհղումները

Կայքն առաջարկում է մասնավոր կամ պաշտոնական, ֆրանսիական կամ օտարերկրյա բազմաթիվ այլ կայքերի հղումներ: Դրանց առկայությունը բովանդակության առումով չպետք է պարտավորեցնի Դեսպանությանը: Նպատակն է օգտատերերին հնարավորություն ընձեռել առավել հեշտությամբ գտնել որոնվող թեմային առնչվող այլ տեղեկատվական աղբյուրներ:

Գրել webmaster-ին

Հնարավոր է դիտարկումներ և առաջարկներ ուղղել կայքի webmaster-ին: Վերջինս կփորձի հաշվի առնել դրանք, սակայն չի կարողանա արձագանքել առանձնահատուկ կամ կայքի ադմինիստրատիվ կամ տեխնիկական կառավարման խիստ շրջանակը խախտող հարցումներին:

Գրել Դեսպանություն :
- մեր փոստային հասցեին
- մեզ հետ կապ հաստատել էլ. փոստով

Կայքի կոնցեպցիան և կառավարումը

Կայքը հրապարակում է Դեսպանության բոլոր ծառայությունների և Արտաքին գործերի և Միջազգային զարգացման նախարարության տրամադրած տեղեկատվությունը: Կայքի խմբագրական, գրաֆիկական և տեխնիկական վերահսկողությունն օրեկան իրականացվում է Դեսպանության մամլո ծառայության կողմից:

Հոսթինգն ապահովում է Oxyd ընկերությունը:

Կայքն իրականացվել է SPIP Open Source ծրագրով և GNU/GPL լիցենզիայով:

Հասանելիությունը

Դեսպանության կայքը զարգացել է համաձայն Գերատեսչությունների հասանելիության ընդհանուր պահոցի (RGAA) առաջարկների և W3C. նորմերի:

Կայքը համատեղելի է առկա բոլոր բրաուզերների հետ: Այն հասանելի է բոլորին՝ բացառությամբ ֆորսմաժորային դեպքերի:

Մենք հանձն ենք առել մշտապես բարելավել մեր նյութերի հասանելիությունը, մասնավորապես «շարժունակության» ասպեկտների վերաբերյալ:

Պատասխանատվության դրույթ

Կայքում առաջարկվող տեղեկատվությունը տրամադրվում է որպես հանրությանը մատուցվող ծառայություն: Չնայած պաշտոնական տեքստերի մանրակրկիտ վերարտադրությանը, բովանդակության և տեղեկատվության մանրակրկիտ ստուգմանը, առցանց տեղադրվող նյութերը չեն հավակնում լինել ճշգրիտ և Դեսպանության համար պարտավորեցնող չեն:

Կայքում զետեղված տեղեկատվությունը և/կամ փաստաթղթերը կարող են ցանկացած պահի փոփոխության ենթարկվել և թարմացվել: Դեսպանությունը ոչ մի դեպքում պատասխանատվություն չի կրում կայքում առկա տեղեկատվության և/կամ փաստաթղթերի մեկնաբանման և/կամ օգտագործման արդյունքում կրած ցանկացած բնույթի վնասի համար:

Կիրառվող իրավունք

Անկախ օգտագործման վայրից, կայքը կարգավորվում է համաձայն ֆրանսիական օրենսդրության: Հնարավոր վիճարկման և խաղաղ լուծում գտնելու բոլոր փորձերի տապալման դեպքում, վեճը լուծվում է դատական կարգով, որի համար իրավասու են միայն ֆրանսիական դատարանները:

Օգտագործման սույն պայմաններին առնչվող ցանկացած հարցով կարող եք գրել մեզ հետևյալ հասցեով՝

Ministère des Affaires étrangères et du Développement international
Direction de la Communication et de la Presse
Pôle web
37, quai d’Orsay
75007 PARIS

տպագրված ... 20/08/2014

Էջի սկիզբ