Ինֆորմատիկայի և մաթեմատիկայի նոր բաժիններ Ֆրանսիական համալսարանում և ֆրանսիական դպրոցում

Հայաստանի համար հեռանկարային դինամիկ ոլորտներում ֆրանսերեն լեզվով կրթական առաջարկն ընդլայնելու միջոցով՝ բացելով ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ ՀՖՀ-ում և նախապատրաստական բաժին ֆրանսիական դպրոցում, դեսպանությունը մեծապես օժանդակում է ֆրանկոֆոնիայի ցարգացմանը:

Հիշեցնենք, որ ՀՖՀ-ում և ֆրանսիական դպրոցում, որտեղ ուսուցումը ֆրանսերենով է, տրվում են աշխատանքի շուկայում արժևորված ֆրանսիական և հայկական դիպլոմներ: Նոր բաժիններն ուղղված են օժանդակելու մանավանդ թվայնացման ոլորտին մեծ տեղ հատկացնող Հայաստանի էկոնոմիկայի վերափոխմանը:

Այսօր, ՀՖՀ-ի շուրջ 2000 շրջանավարտների 90 տոկոսն աշխատում է Հայաստանում: Սրանով ընդգծվում է այս երկու հաստատությունների ցուցաբերած օժանդակությունը Հայաստանի տնտեսությանը:

ՀՖՀ-ն և ֆրանսիական դպրոցը խթանում են ոչ միայն ֆրանսերենով կրթություն ստանալը, այլև օգնում երկրի տնտեսությանը: Նման կրկնակի դիրքորոշումով են պայմանավորված գնալով ավելի շատ դիմորդներ հավաքագրող այս երկու կրթօջախների աճող հաջողությունները:

Նոր բաժինների բացումը կայանում է երկրի համար բացառիկ կարևոր մի տարում, քանի որ 2018-ի հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը հյուրընկալվելու է Հայաստանում:

JPEG

JPEG

JPEG

JPEG

JPEG

տպագրված ... 22/01/2018

Էջի սկիզբ